Դիահերձարանից` ձորակ.ինքնավնասման դիմած 27 ամյա երիտասարդը հիվանդանոցում է
Փրկարար ծառայությունը հուլիսի 5-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է իրեն վնասել:
Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՕԿԿ օպերատիվ հերթապահը եւ «1-03» ծառայության հերթապահ բժիշկը:
Ճշտվել է քաղաքացու գտնվելու վայրը՝ Պռոշյանի հիվանդանոցի դիահերձարանի մոտ:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է Ձորափի 50/2 հասցեում՝ թիվ 3 համալսարանական կլինիկայի մոտակա ձորակում անօգնական վիճակում:
Փրկարարները դուրս են բերել Գ. Տ.-ին (ծնվ. 1988թ.): Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: