13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ո՞վ է պատասխան տալու

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած հանդիպման ժամանակ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը կիսվեց իրեն հուզող խնդրով: Նա հայտարարեց, որ հարցի շուրջ շատ անհանգստացած է ու զայրացած:

«Ո՞վ է սերտիֆիկացրել մանկապարտեզների սննդի բլոկը»,-հարցադրում հնչեցրեց Պողոսյանը: Նա անդրադարձավ մանկապարտեզներում սննդի թունավորման դեպքերին:

«ՍԱՊԾ-ից պատասխանում են, որ սննդի սերտիֆիկացումը պարտադիր չէ, իսկ ես ենթադրում եմ, որ դրանք սերտիֆիկացրել են կիսաավազակային կազմակերպություններ»,-նշեց Պողոսյանը:

Նրա խոսքերով, երբ մանկապարտեզ սնունդ է բերվում է, ճաշ պատրաստվում, այդ ճաշի նմուշը պետք է սառնարանում պահվի երեք օր, երբ որ թունավորման դեպք է գրանցվում, ստուգող է գալիս, նա պետք է համեմատի սառնարանում պահվածը և մատուցված ճաշը՝ հասկանուլու  համար որն էր թունավորման պատճառը:

Նա ընգգծեց, այս կարգը պետք է լինի ոչ միայն մանկապարտեզներում, այլ բոլոր այն կառույցներում, որտեղ սնունդ է մատուցվում:

Խոսելով մանկապարտեզներում սանիտարահամաճարակային կանոնները խախտելու համար հարուցված քրեական գործերից՝ Պողոսյանը նկատեց. «Խնդրում եմ քննության մասին մեզ տեղեկություններ տան, գիտեմ, որ քննվող գործերում գաղտնիքներ են լինում, որոնք չեն հրապարակվում, բայց մենք ոչ մի տեղեկություն չունենք գործի ընթացքից»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ