17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Բրավո՛, Մաեստրո՛

Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության և  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի դերասան, Երևանի պատվավոր քաղաքացի Մհեր Մկրտչյանի ծննդյան 85-ամյակի օրը Կոմիտասի անվան պանթեոն՝ մեծանուն արտիստի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, բազմաթիվ արվեստագետներ, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասաններ, արվեստասերներ։ 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին ծաղիկներ է խոնարհել Մհեր Մկարտչյանի շիրիմին, խնկարկել են արտիստի հիշատակին, նաև մեծարանքի խոսք ասել ու հիշել պատմություններ նրա կյանքից։

«Ակնառու գյումրեցի ու հրաշալի երևանցի լինելով՝ Մհեր Մկրտչյանը նաև հմայք է հաղորդում Երևանի պատվավոր քաղաքացի կոչմանը։ Ներկաներից շատերդ երջանիկ մարդիկ եք, քանզի պատիվ եք ունեցել շփվելու մեծն Մհեր Մկրտչյան մարդու ու արտիստի հետ, վայելելու նրա ներկայությունը։ Արտիստի լավագույն մեծարանքը, ինչու ոչ, նաև շիրիմի մոտ, ծափահարությունն է. բրավո՛, Մաեստրո՛»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ապա ներկաները նաև ծափահարություններով են նշանավորել մեծանուն արտիստի ծննդյան օրը։

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ