30 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

21 ամյա երիտասարդը Որոտանում խեղդվե՞լ է, թե՞…

Հուլիսի 2-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Որոտան գետի ջրամբարում լողանալիս խեղդվել է Սյունիքի մարզի 21-ամյա բնակիչ։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ Սպանդարյան գյուղի բնակիչ, 1994 թ. ծնված Ա. Պետրոսյանը երկու ընկերների հետ հուլիսի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, գնացել է Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի «Կալաջղ» կոչվող տարածք, միասին հաց կերել, օղի խմել։ Ժամը 16:00-ի սահմաններում Պետրոսյանը մտել է նույն տարածքում գտնվող Որոտան գետի ջրամբարում լողանալու, որի ժամանակ խեղդվել է:

Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: Դիակի վրա բռնության հետքեր և մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան պատճառը: Բացատրություններ են վերցվել Ա.Պետրոսյանի հետ միասին «Կալաջղ» կոչվող տարածք գնացած մյուս երիտասարդներից։

Հանձարարություն է տրվել ոստիկանության Սիսիանի բաժնին միջոցներ ձեռնարկել՝ հայտնաբերելու հնարավոր այլ ականատես վկաների, պարզելու դեպքի հանգամանքները։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ