Մելինեն Հայկի երկրորդ կինն էր.բացառիկ մանրամասներ
Հունիսի 30-ին Հանրապետական ծննդատանը կնոջ վրա հրազենի երեք փամփուշտ արձակած, ապա մեկ փամփուշտով ինքնասպանություն գործած Հայկ Վարդանյանը բավականին կազմակերպված և լուրջ մարդ է եղել: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ընտանիքի բարեկամներից մեկը:
Նրա փոխանցմամբ՝ Մելինեն Հայկի երկրորդ կինն էր, սակայն Հայկը անչափ սիրում էր կնոջը ու անգամ երկար ժամանակ երեխա չունենալու հանգամանքը ամուսիններին երբեք չէր տխրեցնում: Նկատենք, որ Հայկ Վարդանյանը մեկ երեխա ուներ առաջին ամուսնությունից :
«Հայկը՝ Մելինեին փոքրիկ շնիկ էր նվիրել: Նա հաճախ էր լինում Ռուսաստանում ու շատ էր կարոտում կնոջը: Երեխայի ծնունդը նրանց համար մեծ նվեր էր»,-ասաց մեր զրուցակիցը:
Հայկ Վարդանյանը ապրելով Դավիթաշեն համայնքում մեծ հեղինակություն և հարգանք է վայելել: Նա առավել հայտնի էր՝ Քիթ Հայկո մականվամբ:
Հայկի հարազատները պնդում են, որ նա առողջական խնդիրներ է ունեցել ու բուժման մեջ է գտնվել: Ամեն դեպքում Հայկի արարքը անակնկալի է բերել նրան ճանաչողներին: