18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հորս զանգահարել են՝ «տղայիդ սանձերը քաշի» /վիդեո/

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բաղրամյան պողոտայում կենդանի պատին, ասաց, որ կարևոր էր դրա առկայությունը: Ըստ նրա՝ այնտեղ եղած մարդիկ PR-ի կարիքը չունեին, որ ասենք, թե PR-ի համար էին այնտեղ եկել: Ռեժիսորը նույնիսկ զարմանում է, որ շատ ավելի քիչ մարդիկ են եղել Բաղրամյանում, ավելի շատին էր սպասում, օրինակ՝ մտավորականների:

Շահվերդյանը կարծում է, որ նրանք վախենում էին երևալ պողոտայում: Հարցին, թե ինչու ինքը չի վախենում, նա ասաց, որ իր խառնվածքն է այդպիսին՝ ինքը դեմ է անարդարություններին: Բացի այդ մեզ պատմեց, որ իր հորը՝ Վահե Շահվերդյանին բազմիցս են զանգահարել ու զգուշացրել. «Տղայիդ սանձերը քաշի. իմ սանձերը ոչ ոք չի կարող քաշել»: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ