Վեց ամսվա ընթացքում 34 զինծառայող է մահացել
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում գրանցվել է 28 միջադեպ, որի հետևանքով մահացել է 34 զինծառայող: Նախորդ տարի 2014 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 22 մահացության դեպք, այսինքն, ցավոք, մահացության դեպքերի թիվն աճել է 1,5 ամգամ:
Համաձայն պաշտոնական տվյալների, 2015 թ. մահացության 34 դեպքերից 22-ը հրադադարի ռեժիմի խախտմանհետևանքով է (որից 12-ը դիվերսիոն գործողության հետևանքով), 2-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ և 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման[1]), 4-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 3-ը՝ դժբախտ պատահարի (2 ավտովթար, 1-ը դեռևս չճշտված հանգամանքների), 2-ը՝ առողջական խնդիրների հետևանքով է:
Ի դեպ, 2015 թ. առաջին կիսամյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 22 մահացության դեպքից 16-ը տեղի են ունեցել ԼՂ, իսկ 6-ը՝ ՀՀ տարածքում: Համեմատելով նախորդ 2 տարիների նույն ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման վայրի և զոհերի թվի հետ, ստանում ենք հետևյալ պատկերը.
Աղյուսակ 1.
2013 – 2015թթ. առաջին կիսամյակների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերի թիվն ըստ վայրի
Տարեթիվ |
Վայրը |
Ընդամենը |
|
ԼՂ |
ՀՀ |
||
2013 |
1 |
1 |
2 |
2014 |
8 |
3 |
11 |
2015 |
16 |
6 |
22 |
Ինչպես երեւոմ է աղյուսակից, վերջին երեք տարիներին կտրուկ աճել է հրադադարի խախտումների հետևանքով մահացությունների թիվը:
Նկատենք, որ 2015 թ. առաջին կիսամյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը (22 հոգի) արդեն իսկ մոտենում է ողջ 2014 թ. հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թվին՝ 26 մարդ:
Ներքոնշյալ գծապատկերը ներկայացնում է 2011-2015 թթ. հունվար-հունիս ժամանակահատվածում գրանցված հրադադարի ռեժիմի խախտումների և դրանց հետևանքով մահացության դեպքերի թիվը:
Գծապատկեր 1.
2011-2015թթ. առաջին կիսամյակում հրադադարի ռեժիմի խախտման եւ դրանց հետևանքով մահացությունների թիվը
Դիտարկելով հրադադարի ռեժիմի խախտումների թիվ/զոհերի թիվ հարաբերակցության դինամիկան տեսնում ենք,որ հրադադարի ռեժիմի խախտումների թվի աճին զուգահեռ աճում է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության թիվը:
Եթե դիտարկենք 2011-2015թթ առաջին կիսամյակների ընթացքում հրադադարի խախտման հետևանքով մահացության մեկ դեպքին ընկնող հրադադարի ռեժիմի խախտումների թիվը /տե՛ս աղյուսակ 2/, նկատում ենք, որ 2015թ մեկ մահվան դեպքին ընկնող կրակոցների թիվը անհամեմատ նվազել է: Այս ցուցանիշի հիման վրա կարելի է եզրահանգել մարտական հերթապահության վայրում անվտանգության կանոնների ոչ պատշաճ պահպանման և անվտանգության միջոցների ոչ բավարար մակարդակի մասին:
Աղյուսակ 2.
Մահացության մեկ դեպքի հաշվարկով հրադադարի ռեժիմի խախտումների քանակը
Տարեթիվ |
Հրադադարի ռեժիմի խախտման քանակը |
2011 թ. |
773 |
2012 թ. |
950 |
2013 թ. |
3615 |
2014 թ. |
1124 |
2015 թ. |
930 |
2015 թ-ին 34 մահացած զինծառայողներից 6-ը պայմանագրային զինծառայողներ են, 5-ը՝ սպաներ, 1-ը՝ ենթասպա, իսկ մյուս 22-ը՝ պարտադիր ժամկետային զինծառայողներ: Ընդ որում, մահացած սպաներից 3-ը, 1 ենթասպան և բոլոր 6 պայմանագրային զինծառայողները, ըստ պաշտոնական տվյալների, մահացել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:
34 զինծառայողների մահվան փաստերից միայն 28-ի մասին է առկա պաշտոնական հաղորդագրություն:
2015 թ: 1-ին կիսամյակում մահացության 34 դեպքերից 10-ը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությանտարածքում, 24-ը՝ Լեռնային Ղարաբաղի:
Ըստ հասանելի տեղեկատվության՝ 34 դեպքերից 24-ի առնչությամբ հարուցվել են քրեական գործեր, որոնցից 23-ը գտնվում են նախաքննության, իսկ 1-ը (քրեական գործի առանձին դրվագը)՝ դատաքննության փուլում:
Քրեական գործերից
- 8-ը հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով՝ սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
- 3-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց սպանություն`մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
- 2-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետի հատկանիշներով՝ երկու կամ ավելի անձանց սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
- 2-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 13-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
- 2-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը որն առաջացրել է ծանր հետևանքներ,
- 4-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասն` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը,
- 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով՝ սպանություն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
- 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով՝ սպանություն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից` ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
- 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մաս՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Մյուս 10 դեպքի մասին լրատվամիջոցներում չի նշվում, թե արդյոք հարուցվել են քրեական գործեր և՝ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածներով:
Կարելի է նկատել նաև, որ քրեական գործեր չեն հարուցվել առողջական խնդիրների հետևանքով մահացութունների 2 դեպքերի, ինչպես նաև 3 դժբախտ պատահարներից 2 դեպքի վերաբերյալ: