18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սդղի գյոլում ծեծված Հարություն Զաքարյանն արդեն Հայաստանում է. նրա վերադարձը շատ բան կփոխի. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների և եղբոր մասնակցությամբ Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանը 2 օր առաջ վերադարձել է Հայաստան: Նա, ինչպես հայտնի է, ծեծի արդյունքում կորցրել է մեկ աչքի տեսողությունը, և դեռևս մայիսին նրան տեղափոխել էին Մոսկվա` բուժման համար: Բայց ոչ մի արդյունք. նրա աչքը չի տեսնելու:

Հարություն Զաքարյանի վերադարձն այս գործի համար կարևոր է, քանի որ համարվում է, որ Ս. Խաչատրյանի որդուն մեղադրանք առաջադրել-չառաջադրելը, ինչպես նաև մեղադրանքի բնույթը պայմանավորված կլինի նրա ցուցմունքով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները մարզպետի որդուն վկայի կարգավիճակում պահելու փաստը մինչ այս պարզաբանում էին հենց այն հանգամանքով, որ գործով հիմնական տուժողը Հայաստանում չէր և ցուցմունք չի տվել: Ուստի ենթադրվում է, որ առաջիկայում Տիգրան Խաչատրյանին մեղադրանք կառաջադրվի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ