05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Այս օրը 100 տարի առաջ»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ` 2015թ. հունվարի 29-ից աշխատանքները սկսեց www.armeniangenocide100.org կայքը՝ տարբեր բովանդակալի բաժիններով: Դրանցից է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում «Հայրենյաց հավատամք» ՀԿ-ի կողմից կյանքի կոչվող «Այս օրը 100 տարի առաջ» բաժինը, որտեղ թերևս առաջին անգամ փորձ է արվում մեկտեղել հայալեզու ու օտար մամուլում 100 տարի առաջ լույս տեսած հոդվածները: «ԱԶԴԱԿ» օրաթերթը (http://www.aztagdaily.com/archives/246535) հարցազրույց է տպագրելայդ հսկայածավալ աշխատանքով զբաղվող մասնագիտական խմբի անդամների՝ Գայանե Մանուկյանի (ծրագրի համակարգող), Արմեն Մարուքյանի (խմբագիր), Ժիրայր Պէօճեքեանի (խմբագիր), Անի Ոսկանյանի (փորձագետ) և Մարիամ Հովսեփյանի (փորձագետ) հետ:

Հայոցցեղասպանության 100-րդտարելիցիառիթովհաստատվածևայստարվանընթացքում գործող http://armeniangenocide100.org-ըօժտվածէհարուստտեղեկություններովևարխիվայիննյութերով։Խնդրեմ` նախընդհանրապեսանդրադառնանքնմանկայքիհաստատմանկարևորությանը։

-Armeniangenocide100.org կայքի ստեղծման կարեւոր է 2 առումով: Առաջինը հիշողության պահպանման ու փոխանցման խնդիրն է։ Այս կայքը պատմական փաստաթղթերի հսկայական հավաքածու է, շտեմարան՝ օրվա մամուլի անդրադարձ, հրատարակություններ, վկայություններ և այլն։ Երկրորդ՝ կայքը հասանելի է ամբողջ աշխարհին, տեղադրված նյութերը թարգմանվում են տարբեր լեզուներով, այսինքն` հասանելի են ո՛չ միայն հայ մարդուն, այլև հայ ժողովրդի պատմության այս հանգրվանով հետաքրքրված ցանկացած անհատի, մանավանդ` ուսումնասիրող՝ լինի թղթակից, քաղաքական գործիչ, թե պատմաբան։ Նշենք նաև մեկ այլ կարևոր հանգամանք ևս` կայքի աշխատանքներին կարող են մասնակցել ոչ միայն անձնակազմի և ուսումնասիրող խմբի անդամները, այլև աշխարհի որևէ անկյունում նստած ցանկացած անհատ, ինչն ավելի ապրող, շնչող ու հետևողական է դարձնում  կայքի հետապնդած նպատակը. Հայաստանից տասնյակհազարավոր մղոններ անդին նստած մարդը կարող իրեն հասանելի վկայությունները կամ մամուլի արձագանքը փոխանցել կայքին, որոնք աշխատանքային խումբը վավերականությունն ուսումնասիրելուց հետո կարող է տեղադրել կայքում։

Կայքում կա«Պատմություններ» բաժինը, որի պատրաստման գործում ներգրավվուածեքնաևդուք։Արդեյոքինչպիսի՞ն էընթերցողների ազդեցությունը, մանավանդորդուք թույլ եք տալիս՝ յուրաքանչյուրնիրպատմությունըտեղադրի։Ձևովհավաքականհիշողությանվայրէ դա։ Խոսեք այս բաժինիզարգացմանևհարստացմանմասին։

-Հայոց ցեղասպանության հուշագրությունը մինչև վերջերս եղել է միայն գիտական շրջանակների և ոչ մեծ թվով` այդ հարցերով հետաքրքրվողների ուշադրության կենտրոնում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ որոշում կայացվեց կայքի միջոցով հանրության ավելի մեծ շրջանակների ներկայացնել այդ հանցագործությունը վերապրածների, ականատեսների պատմությունները: Այդ հուշագրությունները Հայոց ցեղասպանության` որպես ծանրագույն միջազգային հանցագործության, անմիջական տուժող-վերապրածների և դրանց ականատեսը դարձած օտարերկրացիների ցուցմունք-վկայություններն են, որոնք լույս են սփռում այդ հանցագործության մանրամասնությունների և փաստական հանգամանքների վրա: «Պատմություններ» բաժնում մենք ծաղկաքաղ ենք անում թե′ հայրենիքում և թե′ Սփյուռքում հրատարակված` վերապրողների և ականատեսների հուշապատումներից: Առիթից օգտվելով` մեր երախտագիտությունն ենք հայտնում այս գործին իր ամբողջ կյանքը նվիրաբերած Վերժինե Սվազլյանին, ով սրտանց իր աջակցությունն է ցուցաբերում մեզ: Տեղեկացնենք, որ այս բաժնում տեղադրել ենք (առաջիկայում` նույնպես) դեռևս չհրապարակված նյութեր, որոնք պահվում են ՀՅԴ Բոստոնի արխիվում: Իսկ «Պատմիր քո պատմությունը» առանձին ենթաբաժնում ցանկացած ոք կարող է պատմել Ցեղասպանության վերաբերյալ իր, ծնողների,  պապերի և տատերի պատմությունը: Հաշվի առնելով կայքի այցելուների ուշադրությունն այդ բաժնի նկատմամբ և նրանց կողմից պատմություններ տեղադրելու հանգամանքը՝ կարող ենք արձանագրել, որ այս բաժինը ծառայեց իր նպատակին` այն վերածվել է հավաքական հիշողության շտեմարանի:

Շատկարևորևհետաքրքրականէնաև «Մամուլը 100 տարիառաջ» բաժինը. Խոենք այդմասին նույնպես, մանավանդորայդտեղ տեղ են գտել այնպիսինյութեր, որոնքնախապեսմատչելիչէինբոլորին։Ինչպե՞ս են կատարվում աշխատանքները, ի՞նչաղբյուրներից են քաղվում տեղեկությունները։

«Մամուլը 100 տարի առաջ»-ը կայքի կարևոր բաժիններից է: Այս բաժնով նպատակ դրվեց ստեղծել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 1915թ. մամուլի արձագանքը` յուրատեսակ օրացույց, որը օր առ օր ներկայացնում է, թե ինչ էր գրում ոչ միայն հայկական, այլև օտար մամուլը հայերի ծայրահեղ ծանր դրության մասին: Հարկ է ընդգծել, որ, չնայած արմատավորված կարծիքին, 1915թ. մամուլի էջերում տեղ են գտել նյութեր ոչ միայն հայերի զանգվածային սպանությունների, այլև ինքնապաշտպանական մարտերի, գաղթականությանն օգնություն կազմակերպելու և մի շարք այլ կարևոր թեմաների մասին: Մամուլի այս նյութերը հիրավի ունեն սկզբնաղբյուրի նշանակություն, և դրանցով հնարավոր է նաև վերականգնել Հայոց ցեղասպանության ժամանակագրությունը: Այս նյութերի մի մասը կա՛մ քիչ հայտնի են, կա՛մ էլ առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Նշեցինք, որ տեղադրված նյութերը քաղված են բացառապես բնագրերից: Համագործակցելով տարբեր գրադարանների, կրթական և գիտական հաստատությունների հետ՝ կատարվել է հավաքչական աշխատանք, նախապես կազմել ենք ցուցակներ և թվայնացրել մեզ հասանելի ողջ մամուլը: Այնուհետև աշխատանքային խմբի կողմից ընտրվել են հոդվածները: Անշուշտ, հետազոտական խումբը հեռու է այն մտքից, որ հնարավոր է մեկտեղել 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր, հատկապես` օտար մամուլի նյութերը, հասկանալի է, որ դրանց մի մասը դեռևս հասանելի չէ: Մեր երախտագիտությունն ենք ուզում հայտնել Ավստրալիայի ՀՅԴ  Հայ Դատի գրասենյակին, Իրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի և Հունաստանում լույս տեսնող «Ազատ օր» օրաթերթի խմբագրակազմերին, որոնք անմիջապես արձագանքեցին մեր խնդրանքին և ցուցաբերեցին իրենց օժանդակությունը: Որոշ դեպքերում, դժբախտաբար, արձագանք չեղավ: Բազմաթիվ երկրներում հայկական տեղական կազմակերպությունները կամ անհատ մտավորականները մամուլի արձագանքի հավաքածուներ են կազմել։ Մենք նրանց աշխատանքից էլ ենք օգտվում: Նշենք, որ մեր այս աշխատանքի մեջ մեծագույն բացն արաբական մամուլն է։ Մի կողմից` արաբական մի շարք երկրներում քաղաքական իրավիճակը, մյուս կողմից` օրվա թերթերի էլեկտրոնային տարբերակների պաշտոնական վաճառքի բարձր սակագները պատճառ դարձան, որ այս հանգրվանում արաբական մամուլը բացակայի այս հավաքածուից։ Հույս ունենք, որ մոտ ապագայում ի վիճակի կլինենք այս բաժինը համալրել արաբական և  թուրքական աղբյուրներով ևս։ Ամենօրյա հրապարակումներում կարելի է հանդիպել Արշակ Վռամյանի, Արամի, Անդրանիկի և շատ ու շատ ուրիշ երախտավորների հոդվածներն ու կոչերը, դիտարկումները, որոնք ոչ միայն ներկայացնում են օրվա իրավիճակը, այլև, կարծես, տարբեր պատմական փաստերի հիման վրա արդեն տեղի ունեցած դեպքերի վերլուծություններն են: Հաճախ թերթերում հանդիպում ենք Օսմանյան իշխանությունների կողմից սպանված նվիրյալ հայորդիների վերջին հոդվածները, նաև  ազգային-քաղաքկան այնպիսի գործիչների՝ Ռուբենի, Զաբել Եսայանի, Սիմոն Վրացյանի, Լիպարիտ Նազարյանցի, Շավարշ Սիսաքյանի, Վահագն Քրմոյանի, Ռուբեն Զարդարյանի և այլոց թղթակցությունները: Հարկ է նշել, որ այս բաժինն ունի դաստիարակչական կողմ, այն մեր եղեռնազարկ մտավորական փաղանքի մտքի շտեմարան է, այն ոչ միայն օգտակար է պատմաբանների, այլև լրագրողների, խմբագիրների համար: Ցեղասպանությունից տարիներ հետո ուսումնասիրելով փաստաթղթերը, ի մի բերելով դեպքերը և վկայությունները, հնարավոր եղավ ուրվագծել Ցեղասպանության ողջ պատկերն ու փուլերը: Այն ուսուցողական է յուրաքանչյուր քաղաքացու համար. 100 տարի առաջ հրապարակված մամուլի էջերից մեզ են փոխանցվում մեր ժողովրդի նվիրյալների գործունեության, նվիրաբերումի օրագրություններ, նրանք են` Արամ Մանուկյան, Վռամյան, Վանա Իշխան, Ակնունի… Անբացատրելի հուզումով թերթում էինք Վանի ինքնապաշտպանության օրերին Վանում հրատարակված «Աշխատանք» թերթը, որը ոչ միայն փոխանցում է տեղի ունեցածը, այլև հայրենասիրական ոգին… Ըստ էության` այս բաժինը 1915թ. մամուլի նյութերի շտեմարան ստեղծելու առաջին համարձակ փորձն է:

Նմանհսկայականծրագիրն ինչպե՞սէֆինանսավորվում, այսկարևորաշխատանքիշարունակություննանպայմաննյութականհատկացումներէ ենթադրում:

-Ծրագիրն իրականացնում է «Հայրենյաց հավատամք» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանի նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակում, «Հայոց ցեղասպանության վերապրածներ. պատմություններ, հիշողություններ վավերապատումներ»անվանակարգով «Հայոց ցեղասպանության վերապրածների և ականտեսների թվային վավերապատումների տեղադրում կայքէջում և ժամանակի մամուլի նյութերով 1915թ. օրացույցի ստեղծում» խորագիրը կրող ծրագրով:

Խմբիաշխատանքներնինչպե՞ս են կատարվում,  իրար հետժողովնե՞րեքգումարում, թե՞ այլձևերկանհամադրումանելու:

-Այդ ամբողջը ենթադրում է ամենօրյա աշխատանք, նախ աշխատանքի բաժանում ենք արել, թե ով որ թերթն է մշակում, ով է թվայնացնում և փոխանցում մյուսին: Ի դեպ, շեշտենք, որ աշխատանքի շրջանակում թվայնացված թե′ մամուլը, թե′ գրականությունն աշխատանքային խումբը անհատույց նվիրաբերել է Ազգային գրադարանին, որն արդեն սկսել էր նման աշխատանք, իսկ մեր կողմից համալրվեց հավելյալ գրականությամբ (թվայնացված) և մամուլով: Այնուհետև թվայնացված մամուլն ուսումնասիրվում է, կարելի է ասել, տող առ տող: Վերն արդեն նշել ենք, թե մամուլից որ հոդվածներն ենք առանձնացնում: Եթե չի հաջողվում թվայնացնել սքանով, ապա լուսանկարում ենք, որից հետո կատարում մշակում: Տեղեկացնենք, որ օտար մամուլի թարգմանությունն էլ ինքներս ենք կատարում: Յուրաքանչյուրս աշխատում ենք տանը, բարեբախտաբար, ժամանակակից հաղորդակցման հնարավորությունները թույլ են տալիս նյութերը միմյանց փոխանցել ելեկտրոնային տարբերակով: Մշակված նյութը, անշուշտ, վերանայվում է, ապա ամբողջանալուց հետո միայն փոխանցվում է կայքի ադմինին:

Արդեյոքձերաշխատանքներըառաջիկայում ևս պիտիշարունակվե՞ն, թե՞սահմանափակվածեն 100-րդտարելիցիշրջանակովմիայն։

-Հույս ունենք, որ այս աշխատանքները 2015-ով չեն սահմանափակվի երկու առումով: Նախ` Հայոց ցեղասպանությանը անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով։ Ցեղասպանության գործընթացը և  Ցեղասպանության հետևանքները շարունակվել են հաջորդող տարիներին, և արժե այդ մասին տեղեկությունները կենտրոնացնել։ Ցեղասպանության հետևանք էին նաև սփյուռքյան գաղութները, հետևաբար արժե այդ հանգրվանի մասին վկայություններն ու տեղական մամուլի արձագանքը հավաքել։ Ի վերջո, այս բոլորը մաս են կազմում մեր ժողովրդի ոչ վաղ անցյալի պատմության, անմիջականորեն առնչություն ունեն մերօրյա Հայաստանին հետ ու պայմանավորում են հայ ժողովրդի ներկան, այսինքն` նրա հայաստանաբնակ ու սփյուռքաբնակ հատվածների փոխներգործությունը։ Մենք նախատեսում ենք ամբողջ տարվա ընթացքում կայքի «Մամուլը 100 տարի առաջ» բաժնում զետեղված` հայ և օտար մամուլի նյութերը ծրագրի վերջում պատշաճ գիտական մակարդակով հրատարակել առանձին ժողովածուով, որը, կարծում ենք, օգտակար կլինի և էապես կհեշտացնի Հայոց ցեղասպանության տարբեր հիմնահարցերով զբաղվող հետազոտողների գործը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ