25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սովից վատթար

Աշխարհքում դժար է երևակայել մի ավելի անարդար երևույթ, քան երբ հողագործ մարդը տարեն տասներկու ամիս քարի ու հողի հետ քաշ է գալիս մի կտոր հացի համար ու վերջն էլ մնում է կարոտ հենց էդ մի կտոր չոր հացին:

Եվ դժար է երևակայել էն աղետը, որ հետևում է սրան … Սո՛վ…

Միանգամից կտրատվում են բնական և բարոյական բոլոր կապերը կյանքի մեջ: Եվ սկսվում է սովի ահռելի ողբերգությունը:Սովորական են դառնում դեպքերը, երբ ծնողը սրտի ցավից խեղդում է իր հաց աղերսող երեխաներին…

Ավելի զարհուրելին. — ծնողը վրա է ընկնում խլում սովից մեռնող երեխայի ճանկն ընկած մի կտոր ուտելիքը…

Վերջապես՝ սպանում է իր հարազատին, իր որդուն ու միսն ուտում…

Այո՛, ասում եմ, դժար է էս ամենը երևակայել: Բայց բանից դուրս է գալիս՝ սրանից ավելի հրեշավոր երևույթ էլ կարող է լինելաշխարհքում, և էդ էն է, որ մարդ արարածը կարող է ուրախանալ սրա վրա:

Ռուսաստանի մի շարք նահանգներում սով է:

Սոված գյուղացիությունը ծառերի կեղևը կրծելով ու խոտ արածելով տասնյակ միլիոններով հորձանք է տալիս աջ ու ձախ. իրտունն ու տեղը լքած, իր դուռը փակած՝ գնում է հաց որոնելու:

Էն գյուղացիությունը, որ աշխարհքին հաց էր տալիս:

Եվ հանկարծ կարդում ենք, թե աշխարհքում մարդիկ կան, էն էլ աշխարհքի ամենաքաղաքակիրթ մասում, Եվրոպայում, մարդիկկան, որ ուրախանամ են էս հսկայական աղետի հանդեպ, թե ինչ է՝ սրանից կխեղճանա Խորհրդային իշխանությունըՌուսաստանում:

Բավական է էս մի լուրը մարդ կարդա, որ սրտի ցավից հիվանդանա ու ընդմիշտ դառնա մարդատյաց:

Եթե հավատա…

Այո՛, եթե հավատա, որովհետև հեշտ չի հավատալը, հեշտ չի հաշտվելը էն մտքի հետ, թե մարդ կարող է էնքան հրեշ լինել:

Ես շատ դեպքեր գիտեմ մեր ժողովրդի կյանքից (ոչ ինտելիգենցիայի և կառավարությունների), երբ նույնիսկ կռիվների ուընդհարումների ժամանակ (որ միշտ ինտելիգենցիան ու կառավարություններն են սարքում) կիսավայրենի համարված թուրքգյուղացիները երկու կողմի կառավարող շրջաններից գաղտնի, գիշերով հաց են հասցրել սոված հայ գյուղացիներին կամ հայգյուղացիները՝ թուրքերին:

Սրանից էլ դենը: Մենք գիտենք, և շատ փաստեր կան, թե ինչպես է անասունը կեր հասցնում սոված անասունին, թե ինչպես է գելը կերակրում ուխնամում անտեր ու սոված մնացած շան լակոտներին…

Էսքան առաքինություն մենք չենք պահանջիլ էդ քաղաքակիրթ մարդկանցից, բայց գոնե հերքեն, թե ճիշտ չի, թե իրենք չենուրախանում էս ահռելի ողբերգության հանդեպ, որ մենք էլ, էն սովից մեռնողն էլ մտածենք, թե էդպես հրեշ մարդ չկա և չիկարող լինել աշխարհքում…

Թող մեզ հավատացնեն, որ իրենք ավելի թշվառ չեն, քան էն սովից մեռնող գյուղացիությունը, որովհետև դա ավելի վատթարերևույթ է, քան ամենասոսկալի սովը:

Սովը վերջ ի վերջո մի բան է ասում մեզ, թե էս ինչ տեղը էս տարի չորացել է երկիրը, հողը, երաշտ է, որից կարող ենք ազատվելմոտ առաջիկայում, բայց տասնյակ-տասնյակ միլիոնավոր աշխատավորների, հողագործների էս ծով աղետի հանդեպ էդքանցինիկ ուրախանալը՝ ավելի զարհուրելի մի բան է ասում, թե մարդկային սիրտն է չորացել ու չարացել, և դրանից ազատվելըէնպես հեշտ բան չի, ինչպես սովից ազատվելը:

Դա սովից վատթար է հազար անգամ:

Թումանյան Հովհաննես

Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Աղբյուրը` Magaghat.am

1921 թ.

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ