24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվրախորհրդարանը Երևանյան գագաթաժողովը գնահատել է գերազանց

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր նամակ է ստացել Եվրախորհրդարանի կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Սիլվիա Կոստայից,  նույն հանձնաժողովի անդամ Քրիստինա Լիբացկայից և ԵԽ բյուջետային հանձնաժողովի անդամ Էռնեստ Մառագալից, որում վերջիններս իրենց շնորհակալությունն են հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և Բոլոնիայի քարտուղարությանը` մայիսի 14-15-ը Երևանում անցկացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը  գերազանց կազմակերպելու և անցկացնելու համար: “Երևանյան գագաթաժողովը ոչ միայն կարևոր և վճռական էր 2012 թվականի Բուխարեստի գագաթաժողովից հետո գրանցած առաջընթացը քննարկելու, այլ նաև բարձրագույն կրթության դերի և դրա հետագա զարգացման և համագործակցության տեսակետից` ԵԲԿՏ նոր մարտահրավերների համատեքստում:

Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում ԵԽ-ի դիրքորոշումը նախարարական համաժողովին ներկայացնելու հնարավորության համար: Այն շատ կարևոր հնարավորություն էր` կիսել պետական մարմինների և այլ շահագրգիռ կողմերի տեսակետները, որ Եվրախորհրդարանը մատնանշել էր հռչակագրի`  Բոլոնիայի գործընթացի իրականացման հետագա գործողությունների հատվածում”: Նամակում նշվում է, որ 2015 թ. ապրիլի 28-ի լիագումար նիստում ԵԽ բանաձևը և Երևանյան  քննարկումները բացահայտել են միասնական մոտեցումները: “Ըստ էության, մենք ուրախ ենք հավաստել, որ քննարկումը և Երևանյան կոմյունիկեի կարևոր եզրակացությունները  փաստում են նախարարական համաժողովի և Եվրոպական խորհրդարանի միասնական մոտեցումները` ԵԲԿՏ-ի ապագային միտված նպատակների, մարտահրավերների, գերակայությունների և գործիքների ստեղծման տեսանկյունից”,-մասնավորապես, նշված է նախարարին ուղղված նամակում:
Նշենք, որ  ԵԽ բանաձևում անդրադարձ է կատարված ուսանողների շարժունության, կրթության իրավունքի, բարձրագույն կրթության մատչելիության, ազգային որակավորումների շրջանակի համապատասխանեցման, ուսանողներին պրակտիկ գիտելիքների ապահովման, կրթության ֆինասնավորման և այլ խնդիրների:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ