06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Այդքան լավ անող էիք, անեիք

«Հյուսիս-Հարավը ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է»,-այսօր Ազգային ժողովում արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նկատեց, որ ռազմավարական նշանակություն ունի նաև Իրան-Հայաստան երկաթուղին: «Այն, որ սրանք մեր ռազմավարության երկու հիմնասյուներն են, սա փաստ է»,-ասաց նա՝ հավելելով, որ պետություն շահերից է բխում այս ծրագրերի իրականացման համար:

«Այն, որ կլինեն տեխնիկական թերություններ, սա պարզ է, թերություններ չկան այնտեղ, որտեղ չկա աշխատանք»,-նշեց Շարմազանովը: Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015թ-ի ապրիլի 14-ին ստորագրված Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցիկ շինարարության նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդումային վարկի տրամադրման մասին համաձայնագիրը: Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի խոսքով՝ վարկի չափը 150 մլն դոլար է, առավելագույն ժամկետը 20 տարի, տրվում է 1, 65% տոկոսադրույքով:

Ապա նա անդրադարձավ ընդդիմադիրների քննադատական ելույթներին, երբ խոսք գնաց, որ Հայաստանն իզոլացիայի մեջ է,  խոսվեց, որ երեք պետություններն իրար հետ են ծրագիր իրականացնում. «Այդ երեք պետություններից երկուսը մեր հակառակորդներն են՝ Ադրբեջանը և Թուրքիան,ժողովուրդ ջան, այնպես եք արտահայտվում այստեղ, ոնց որ ՀՀ ներկայացուցիչ չլինեք, խնդիրը մեր մեջ չէ, անկախ նրանից՝ ՀՀԿ-ն է իշխանության, ՀԱԿ-ը, թե ՀՀՇ-ն, ԲՀԿ-ն կամ ՕԵԿ-ը, պրոբլեմը մեջ մեր չէ, պետք չէ բոլոր սլաքները մեր դեմ ուղղել: Այդքան լավ անող էիք, 90-ականներին անեիք այդ ծրագրերը, 93-ին Թուրքիան շրջապատեց Հայաստանը: Չթողնեիք, եթե այդքան ազդեցիկ էիք: Չեմ կարծում, որ ամեն ինչը բարդել իշխանության վրա, ճիշտ է»:

Շարմազանովն էլ գիտակցում է, որ Հայաստանն ունի ճանապարհային խնդիրներ, ինչի մասին խոսում էր Արամ Մանուկյանը, սակայն մեղավորը ոչ թե ՀՀԿ-ն է, այլ Թուրքիան ու Ադրբեջանը:

«Մենք պատրաստ չենք միակողմանի զիջումների, եթե ոմանք պատրաստ են միակողմանի զիջումների Ղարաբաղի հարցում, այսօրվա իշխանությունները պատրաստ չեն, որովհետև Ղարաբաղում միակողմանի զիջոըւմների գնալը նույնն է, որ մենք կորցնում ենք մեր ինքնիշխանության լրջագույն հատվածը»,-ասաց ԱԺ փոնախագահը՝ ակնարկելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: 

«Իսկ եթե այդքան իմաստուն էիք, այսօր մեզ խորհուրդներ մի տվեք, ժամանակին եղել եք և գոնե հինգ տարի ժամանակ եք ունեցել, որպեսզի շրջափակումը դադարեցնեիք, ինչպես նաև հարցերը լուծեիք»,-շեշտեց նա՝ հավելելով, որ այս ճանապարհով չեն պատրաստվում ախպերանալ ադրբեջանցիների ու թուրքերի հետ: 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ