05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Պետական բյուջե է մուտքագրվել գրեթե երկու միլիոն դրամ

        ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 15-19.06.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, արդյունքում կայացվել է 2.46մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 31 որոշում և հաշվարկվել է 3.5.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

   Մասնավորապես`

Բուսականաշխարհիպահպանությանոլորտ       

    Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 76.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 5  ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 270.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 2.57մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ     

   Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

   Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 40.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական պետական տեսչության հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության, Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում կայացվել է  150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 211.75հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ շրջայցերի ընթացքում բաժնի կողմից  հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80,0հազ.դրամի վարչական տուգանքի մեկ որոշում:   

Ընդերքի պահպանության ոլորտ 

  Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հզ.դրամի վարչական տուգանքի  որոշում:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատում և փորձաքննություն

   Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

  Գեղարքունիքի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում:

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության և Շիրակի տարածքային բաժինների կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում կայացվել է  150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում 

   Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դրամի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 300.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

   Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր  գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու  որոշում և հաշվարկվել է 84.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  բաժնի վարույթին հանձնված գործերով չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 93.84հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

   Արմավիրի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

    Երևանի տարածքային  բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 14.0կգ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը հանձնվել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:

   Բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 10.0կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է նաև 3.0կգ տիրազուրկ «կարաս» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Սևանի թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզին:

     Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 6.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

   Արարատի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  

                Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  1.67մլն..դրամ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ