04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Փլուզում Գյումրի քաղաքում.բնակիչներ են տարհանվել

Փրկարար ծառայությունը հունիսի 20-ին, ժամը 00.07-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող թիվ 2 քիսաքանդ հանրակացարանում փլուզվել է պանելային հատվածը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասնակի փլուզվել է շենքի տանիքը (մոտ 60 քմ) եւ կողային պատը (մոտ 100 քմ). տուժածներ չկան: Շենքն ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան:

Հրշեջ-փրկարարները սահամանազատել են վտանգավոր հատվածը եւ տարահանել 10 բնակչի:

Նշված հատվածում ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները սահմանել են հերթապահություն:

Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ