24 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Թևոսիկը.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Թերթը երեկ տեղեկացել է, որ  ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել Թևոս Սաֆարյանը՝ «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով, նույն ավտոմեքենայում նրան ուղեկցող Կարեն Բագրատունյանը, որն առավել  հայտնի է «Սամբիստ Կարեն» մականվամբ, Հարություն Ալեքսանյանը, որն առավել հայտնի է «Քանաքեռցի Հարութ» մականվամբ, ինչպես նաև Սաֆարյանին երեք այլ ավտոմեքենաներով ուղեկցող ևս յոթ անձ:

Բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում՝ «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող, Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով:

Նույն ավտոմեքենայի վարորդ Արմեն  Ղարիբյանին պատկանող պայուսակի  միջից հայտնաբերվել է ևս 1 հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ