08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դու, Բոստանջյան ջան, 100 տարվա «вождь» ես. Այվազյանը՝ Բոստանջյանին

«Բիբին չկա, իշխանությունն ինքն է «բստրել» Բիբինին: Չմտածեք, որ «կակոյ նիբուձ» բիբիններով իրավիճակը կփոխվի: Բոլոր դեպքերում գոյություն ունի ապաշնորհ կառավարում: Բիբինը եկել է իմ տուն, փչացնում է իմ տունը, բայց ո՞ւր էինք մենք՝ ավելի կոնկրետ ՀՀ իշխանությունները, երբ նրան ավերիչ գործունեության երաշխիքներ էր տալիս»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման որոշումից, ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նա նշեց, որ Հայաստանում այսօր էներգոհամակարգը ողորմելի վիճակում է:

Նրա խոսքով` հոսանքի սակագինը նախատեսված 17 դրամով թանկացնելու փոխարեն թանկացնելով 6.93 դրամով՝ իշխանությունները դա ներկայացնում են որպես ազգաբնակչության շահերին ընդառաջ գնալու քայլ: 

«Բիբինը տոկ տվող չի, Բիբինը առնող -ծախող ա ։ Պարոն Բոստանջյան մի բան ասեմ ձեզ ՝ Բիբինը ընդհանրապես ով ա։ Քո համար ինչ տարբերություն՝ մի հատ ինչ-որ ՍՊԸ-ի ղեկավարի ու Բիբինի միջև։ Դու, Բոստանջյան ջան, 100 տարվա «вождь» ես, ալամ աշխարհի գիտությունների թեկնածուն ես, որպես լավագույն տնտեսագետ ինձ բացատրի՝ տնտեսական դաշտում, եթե կարգավորման մասը հանես, քեզ համար ինչ տարբերություն,թե Բիբինը ով ա՞»,-Բոստանջյանին արձագանքեց ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

Նա նշեց, որ ոչ ոք էլ թանկացման կողմնակից չէ, սակայն թանկացման համար կան պատճառներ, որոնց մասին խոսվում է՝ սակավաջուր տարի, Ատոմակայանի չաշխատելը և այլն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ