03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Բիբինն ամենևին էլ «տոկ» տվող չէ»

 «Անարդյունավետ կառավարման ֆոնին ՀԷՑ-ի կողմից կատարված բարեգործությունները և մյուս շռայլ ծախսերը չէին կարող ազդել սակագնի ձևավորման վրա: Բիբինը ո՛չ հորս կողմից է բարեկամ, ո՛չ էլ մորս, որ պաշտպանեմ նրան: Պարզապես, երբ ՀԷՑ-ը թանկ գնով հոսանք է գնել և վերջնական արդյունքում բաշխել ավելի էժան գնով, մինուսով պարտքեր են կուտակվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման որոշման մասին:

«Պետությունը կարող է խնդրին ճիշտ կարգավորումներ տալ: Բայց հիվանդին պետք է բուժել ըստ էության, ստամոքսի հիվանդությունով տառապողի բուժումն սկսել գլխից, անթույլատրելի է»,- ասաց նա:

«Եվգենի Բիբինը, հակառակ որոշ գնահատականների, ամենևին էլ «տոկ» տվող չէ, այլ ընդամենը առնող-ծախող: Մի բան ակնհայտ է՝ Եվգենի Բիբինի վատ կառավարման արդյունքում համակարգն ընկել է պարտքերի տակ»,-նկատեց պատգամավորը: Նա շեշտեց՝ Հայաստանը որակյալ հոսանքի կարիք ունի: 

«Մենք ունենք հոսանքի ավելցուկ, ես կարող եմ հզորությունները հաշվել, որն իմ գործն էլ չի, կներեք, բայց մենք ունենք որակյալ հոսանքի լրջագույն կարիք»,-եզրափակեց Այվազյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ