Մարիխուանայի ազդեցությամբ խոզեր. Բիբինն ու Եվգենի Բիբինը

facebook-ի օգտատեր, ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը իր տարեգրքում գրառել է.
«Ինչ մեղքս թաքցնեմ, մի այսպիսի Բիբին ազգանունով հարևան ունեի 80 ականների սկզբներին Ուկրաինաի Նովո Օդեսա քաղաքում: Այնքան խելոք խարդախի մեկն էր, որ իր սեփականորեն խնամված խոզերը կարճ ժամանակում անասնապահության տեսանկյունից շշմեցուցիչ մթերատվություն էին ապահովում: Ի՞նչումն էր գաղտնիքը: Այս հարևանս իր գյադաներին’ (նախասեռահասունացման տարիքի դեռահաս խոճկորներ), օրական կերակրում էր կանեփի (մարիխուանա) թփերով’ արհեստականորեն գրգռելու նրանց ախորժակը: Այս խեղճ անասունները ամեն անգամ այնպիսի սովահարությամբ էին հարձակվում, ու այնպիսի հրեշավորությամբ էին լափում տված լափը, որ նույնիսկ գոմում եղած հավերն էին ապշած հայացքներով նայում այս տեսարանին: Հարևանիս բացատրությամբ, մարիխուանաի ազդեցության տակ որքան շատ էին լափում իր խոզերը, այնքան մեծանում էր նրանց ստամոքսը, որը ավելի շատ լափ էր պահանջում, և վերջապես այդ տված ամբողջ լափը մսի կերպով մթերատվության էր փոխակերպվում: Հետաքրքիր է, այս Բիբինը այն Բիբինի ի՞նչն է, կամ երբևե ճանաչելուց եղե՞լ է նրան»,-գրել է Խաչատրյանը: