05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հայկական կինոն Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնում

 Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հունիսի 19-ից 26-ը: ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մոսկվայի ՄԿՓ-ի վավերագրական ֆիլմերի միջազգային մրցութային պատվավոր ժյուրիի անդամ է: Փառատոնի շրջանակներում հունիսի 25-ին «Իլյուզիոն» հեղինակավոր կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսորի 60ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկո, որի ընթացքում նախատեսվում է հանդիպում Հարություն Խաչատրյանի հետ և նրա լիամետրաժ դեբյուտի՝ «Քամին ունայնության» (1989) ֆիլմի ցուցադրությունը:

 «Քամին ունայնությանը» վավերագրական և խաղարկային կինոտեսակների ժանրային առաջին պոստմոդեռնիստական  համդրություններից է, որն այսօր լայնորեն կիրառվում է համաշխարհային կինոյում: «Քամին ունայնության» ֆիլմի հերոսները, որոնց ռեժիսորը հետևել և պարբերաբար նկարահանել է շուրջ 25 տարի, հանդիսանում են նրա «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի առանձին հերոսները:

Մոսկվայի միջազգային կինոփառատոնն այս տարի առանձին ծրագրով կանդրադառնա Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին և կամփոփվի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի նախաձեռնած՝ Մեծ Եղեռնին նվիրված ֆիլմերի ցուցադրության «Այլևս երբեք…» ծրագրի  առաջին փուլը: «Այլևս երբեք…» ծրագրի շրջանակներում Մոսկվայում կցուցադրվեն՝ «Հանդիպում ցուցահանդեսում» (ռեժ.՝ Ներսես Հովհաննիսյան), «Նահապետ» (ռեժ.՝ Հենրիկ Մալյան), «Երկունք» (ռեժ.՝ Ֆրունզե Դովլաթյան),  «Աքսորում երգողները» (ռեժ.՝ Թուրի և Նատալի Ֆինոչչիարո Ռոզետի), «Սարոյանի հողը» (ռեժ.՝ Լուսին Դինք), «Ճչացողները» (ռեժ.՝ Կառլա Կարապետյան, «Վանա ծովուն արշալույսը» (ռեժ.՝ Արտակ Իգիթյան, Վահան Ստեփանյան) ֆիլմերը:

«Ռուսական հետք» արտամրցութային ծրագրում կցուցադրվի Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ  ֆիլմը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ