19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բենզինը և դիզելային վառելիքը կթանկանա՞

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկման դրվեց  «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը :

Նշենք, որ Կառավարությունն առաջարկում է վերանայել և ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթակա մի շարք ապրանքատեսակների մասով ակցիզային հարկի դրույքաչափը:

«Առաջին հերթին խոսքը գնում է ծխախոտի և օղու արտադրության համար սահմանված ակցիազային հարկի դրույքաչափին»,-նշեց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նա հավելեց, որ խնդիրը կայանում է նրանում, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում խնդիր է դրված ներդաշնակեցնել անդամ բոլոր երկրների ակցիզային հարկի դրույքաչափը օղու և ծխախոտի մասով:

 «Պետք է նշեմ, որ ներկայումս մեր երկրում գործող դրույքաչափերը ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրության մասով շուրջ 4 անգամ ցածր են, քան ներկայումս Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներում կիրառվող դրույքաչափերը: Այս տեսանկյունից առաջարկվում է 10 տոկոսով ավելացնել ծխախոտի և օղու արտադրության դրույքաչափը: Խորհրդարանի ուշադրությունն եմ հրավիրում այն բանի վրա, որ ալկոհոլային խմիչքներից խոսքը գնում է միայն օղու մասին: Նախագիծը չի վերաբերում կոնյակին և գինուն՝ հաշվի առնելով այս ոլորտների գերակայություջնը երկրի տնտեսության զարգացման գործում»,- ասաց Միրումյանը:

Նախագծով առաջարկվում է նաև վերանայել վառելիքի տեսակների ակցիազային հարկի դրույքաչափերը:

«Մասնավորապես խոսքն այս դեպքում գնում է դիզելային վառելիքի, բենզինի և որպես վառելիք օգտագործվող սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափերին: Բենզինի համար ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի միասնական դրույքաչափը սահմանված է 112 հազար դրամ, իսկ դիզելային վառելիքի համար ակցիզային հարկի դրույքաչափը սահմանված է 32 հազար 500 դրամ: Նախագծով նախատեսվում է բենզինի համար ակցիզային հարկի դրույքաչափը սահմանել 120 հազար դրամ մեկ տոննայի համար, դիզելային վառելիքի համար 32 հազար 500 դրամի փոխարեն սահմանել 35 հազար դրամ, իսկ ավտոգազալցման կայանների կողմից իրացվող սեղմած գազի 1000 խորանարդ մետրի համար սահմանել 8330 դրամ: Բենզինի և դիզելային վառելիքի մասով դրույքաչափի բարձրացումը պայմանավորված է նրանով, որ այս դրույքաչափերը մենք ունենք դեռևս 2006թ.: Արդեն 10 տարի է անցել, և այդ ժամանակից սկսած՝ բենզինիև դիզելային վառելիքի գների բարձրացում է եղել շուրջ 41 տոկոսով»,- նշեց  հիմնական զեկուցողը:

Փոխնախարարը հավելեց, որ օրենքի նախագիծը նախատեսվում է գործողության մեջ դնել հունվարի 1-ից՝ հաշվի առնելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի պահանջները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ