09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նա գերեց մեր սրտերը եւ ոգեկոչեց մեր խիղճը

Նա Արեւմտյան Հայաստանի զավակն էր: Բայց այլ հողի անապատներում էր, աշխարհի մյուս ծայրում, որտեղ էլ կառուցեց իր կայսրությունը: Նա տիրացավ խաղատների, ֆիլմերի ստուդիաների, ավիաուղիների: Սակայն, ինչն ավելի կարեւոր էր ու մնայուն, նա գերեց մեր սրտերը եւ ոգեկոչեց մեր խիղճը: Նրա համար ոչինչ անհասանելի չէր: Ամերիկյան անապատն իրեն էր պատկանում:

Քըրք Քըրքորյանը մնաց Հայաստանի վերածննդի մեծ հավատացյալը: Եվ նա այնտեղից Խորհրդային Միության մայրամուտի մեջ տեսնում էր այդ քաղցրանուշ հնարավորությունը: 1991թ., երբ ես ծառայում էի որպես նոր հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար, նա բռնեց հենց այդ ուղին՝ գործարկելով Հայաստանի երկարաժամկետ առաջընթացի, բարգավաճման ու անվտանգության ռազմավարական ծրագիրը:

Որոշ ժամանակ անց, երբ մենք հիմնադրեցինք ՌԱՀՀԿ-ը՝ Հայաստանի առաջին անկախ հետազոտական կենտրոնը, Քըրքորյանը կրկին կանգնեց մեր կողքին՝ առատաձեռնորեն եւ անանուն: Նա ակնկալում էր, որ Հայրենիքի հրաշքը կվերածվի ժողովրդավարական զարգացման, առաջնակարգ կրթության եւ տնտեսական ներուժի իրական առօրյայի, ինչպեսեւ լիդերության, այնպես ճշմարիտ, խոնարհ ու հեռատես, ինչպիսին իրենն էր:

Քըրք Քըրքորյանը կատարյալ հայրենասեր էր, մարդ, ով ավելի մեծ է, քան ինքը՝ կյանքը, 1915-ի ընդմեջեն իրեն անվերջ վերաիմաստավորող ռահվիրա, սակայն կրկին վերադառնալով այնտեղ հարյուրամյակի այս տարում՝ վկայելու մեր ողբերգությունների եւ հաղթանակների, անարդարության երեսին մեր հավիտենական պարի, ապագայի մեր խոստման պատմությունը:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն

«Ժառանգություն» կուսակցության նախագահ

18 հունիսի 2015, Երեւան

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ