06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ազատվեցին զինվորական ծառայությունից

Կառավարությունն այսօր հավանություն տվեց  Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքական թիմում հանդես եկող երկու խաղացողներին մինչև 2017 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագծին:

Խոսքը Դանիել Իհսանի Օզբիլիզի՝ ծնված 1997 թվականին և Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանի՝ ծնված` 1995 թվականին, մասին է:

Նշենք, որ երկուսն էլ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մարտի 23-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։

Կառավարության մեկ այլ որոշմամբ հավանություն տրվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Ռուսլան Կորյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագծին։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ