19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հիշեցնում է

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չի բացառում, որ աշնանը քաղաքական կյանքում «թեժացումներ» լինեն: «Նկատի առնելով, որ աշնանը սահմանադրական բարեփոխումները արդեն միս ու արյուն պետք է ստանան, տեքստն էլ լինի սեղանին դրված պետք է լինի, կարծում եմ՝ աշնանը կլինի տեսակետների բախում, մոտեցումների քննարկում, և այդ առումով կարող է նաև «թեժանալ», բայց ամառն սպասել, որ այս ընթացքում նոր գաղափարներ կարող են ծնվել, որոնք կարող են էականորեն փոխել քաղաքական կյանքի վիճակը, այդպես չէ՝ չնայած տնտեսության վերաբերյալ կառավարության ոչ հստակ մոտեցումները վերջին զարգացումների սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ ցույց են տալիս, որ որոշակի աշխուժություն կլինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե կարող են փոփոխություններ լինել կադրային իմաստով, նա պատասխանեց. «Ոչ միայն կադրային, առաջին հերթին՝ ծրագրային, որովհետև եթե դու կանխավիճակից ելնելով՝ սպասում ես բացասական զարգացումներ, ավելի լավ է դրա դեմն առնել ու ոչ թե նախկին կառավարության նման չխոսել ու փորձել ստվերային գործողություններ ձեռնարկել, այլ ավելի բաց, հրապարակային ներկայացնելու խնդիրը, փորձել համախմբվել հանրության այլ խնդիրների լուծման գործում»: Պատգամավորն ընդգծեց, որ այս տեսակետից ակնկալիքը կառավարությունից այն պետք է լինի, որ եթե իրենք իսկապես գնահատում են իրավիճակը ոչ բավարար,  ապա շուտափույթ կարգով ծրագրային ճշգրտումներ պետք է իրականացվեն:

«Ինչը նշանակում է ծրագրային ճշգրտում նույն կառավարության ծրագրի ու բյուջեի ճշգրտման մակարդակով, իսկ դա Սահմանադրության համաձայն ենթադրում է նոր կառավարություն և նոր ծրագիր: Եթե այդ կամքը, վճռականությունը, ցանկությունը լինեն, դա միայն կարելի է ողջունել»: Հարցին, թե կան արդյոք գործոններ, որոնք կհանգեցնեն կառավարության հրաժարականին, հնարավոր համարում է դա, նա ասաց.

«Զուտ էլեկտրաէներգիայի և մնացած այլ ապրանքների թանկացումների մասով չեմ բացառում ճնշման ուժեղացումը, սակայն կարևորը լուծումներն են, այս դեպքում չպիտի լինի լուծումը, որ կառավարությանը թեկուզ իր հրաժարականի գնով գին բարձրացնի, պետք է ամեն ինչ անել, որ չբարձրանա, իսկ դրա իրական հնարավորությունը կա»: 

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ կառավարությունը չպիտի շարժվի կարճաժամկետ ծրագրերով ամեն գնով բյուջեն չլցնի, դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, դա կարող է բերել միայն նրան, որ աշնանը մենք տնտեսապես ավելի վատ վիճակում կհայտնվենք: «Դրա համար իմ խոսքը, կոչը, հորդորը կառավարությանը, որ չգնան այդ ճանապարհով»: ՀՅԴ պատգամավորի խոսքով՝ այս կառավարությունը պետք է հետևություն անի նախկինի ճակատագրից:

«Երկրի հիմնական խնդիրներից մեկը սահմանադրականացումն է, սահմանադրական նորմերի իրական կյանք դարձնելը, կառավարության հիմնական անելիքն էլ դա պիտի լինի, քայլեր ձեռնարկի, որ սահմանադրական նորմերը կյանք դառնան, չի անում, նախորդն էլ չէր անում, իրենցից առաջն էլ չէր անում, նրանից առաջն էլ չէր անում, էն մեկն էլ չէր անում, որի մեջ էինք նաև մենք»,-եզրափակեց նա:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ