18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Խոր վշտով տեղեկացա. Քոչարյանը հեռագիր է հղել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ:

«Խոր վշտով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, նշանավոր գործարար Քըրք Քըրքորյանի մահվան մասին: Ի խորոց սրտի ցավակցում եմ նրա բոլոր հարազատներին, բարեկամներին և ընկերներին: Ուժ և տոկունություն եմ մաղթում նրանց այս դժվար օրերին: 

Քըրքորյանի ավանդը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գործում անուրանալի է: «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացված բազմաթիվ ծրագրերից յուրաքանչյուրը իրավամբ համարվում է իր հայրենանվեր աշխատանքի արդյունքը: 

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Քըրքի հետ: Նա բարձր մարդկային որակների ու բնատուր իմաստնության տեր էր, լայնախոհ ու հետաքրքիր զրուցակից: 

Քըրք Քըրքորյանի հիշատակը` որպես իսկական հայրենասերի, հավերժ կմնա համայն հայության սրտում»,-ասված է Քոչարյանի հեռագրում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ