27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Իր ողջ կյանքում Քըրք Քրքորյանը մնաց իսկական և հավատարիմ հայ: Հ. Նաղդալյան

  Համոզված եմ՝ այսօր Հայաստանում , Արցախում և Սփյուռքում ողջ հայությունը անկեղծ ցավում և սգում է մեծ հայի կուրուստը:

  Քըրք Քըրքորյանը Հայաստանի հանրապետության և հայության կյանքում մեծագույն վաստակ ունեցող՝  մեծ ,,ամագ,,  բերած անձնավորություն էր, մարդ, ով իրական , արդյունավետ և հսկայական ներդրում ունեցավ մեր նորանկախ երկրի կայացման , բազմաթիվ կարևորագույն նախագծերի և ծրագրերի ձեռնարկման և իրագործման  հարցում: Կառուցվեցին և վերականգնվեցին Հայաստանում երկար տարիներ կենսական անհրաժեշտություն համարվող,  միջպետական և հանրապետական նշանակության ավելի քան 400 կմ ավտոճանապարհներ, մի շարք թունելներ և կամուրջներ, այդ թվում՝ Սելիմի ավտոճանապարհը, Սևանի , Սպիտակի, Պուշկինի թունելները: Բացի ճանապարհաշինության ոլորտի ներդրումներից, հիմնովին վերանորոգվեցին և ժամանակակից  միջազգային չափանիշներով վերազինվեցին  բազմաթիվ մշակութային օջախներ, այդ թվում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահը, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական , Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային , Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնները և բազմաթիվ կրթական հաստատություններ, դպրոցներ, մարզական կենտրոններ, որտեղ մինչ օրս բազմաթիվ հայ երեխաներ սովորում են լավ պայմաններում: Նորոգման աշխատանքներ կատարվեցին մի շարք թանգարաններում, ցուցասրահներում:

     Քըրք Քրքորյանը մեծ հայրենասեր էր, մեր ժողովրդի արժանի զավակ, ում վաստակն ու անձնուրաց նվիրումը դեռ երկար կմնա ներկայիս և գալիք սերունդների հիշողության մեջ:

   Նրա ծանրակշիռ ներդրումները սկիզբ դրեցին անկախության շրջանում Հայաստանի տնտեսության վերածնունդին, իր ողջ կյանքում նա մնաց իսկական և հավատարիմ հայ՝ իր մտածողությամբ, իր ապրած կյանքով և ազգին մեծ նվիրումով:

 

 ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ

    ԱԺ փոխնախագահ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ