11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Հնչակյան 20 գոծիչների հիշատակի միջոցառում Ուրուգվայում

Ուրուգվայի նախկին նախագահի ներկայությամբ ՍԴ Հնչակյան կուսակցության գործիչները  հունիսի 15-ին Մոնտեվիդեոյի  Արմենիա հրապարակում  հարգեցին Հնչակյան 20 գործիչների հիշատակը:

Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան գլխավորեց Խաչքարի առջև ծաղկեպսակի զետեղման արարողությունը, ապա մասնակցեց աղավնիների  բացթողնմանը: Անուն առ անուն հիշվեցին 1915 թվականի հունիսի 15-ին Ստամբուլում կախաղան հանված Հնչակյան 20 նահատակները: Հավաքին ներկա էին կաթոլիկ եկեղեցու  առաջնորդ Հայր Անտոնիո Կեչեդջյանը, Արգենտինայի դեսպանատան ներկայացուցիչը, Հայաստանի հյուպատոսի դուստր Ալիսիա Աբրահամյանը և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Հիմնական միջոցառումը պետք է տեղի ունենա  հունիսի 21-ին ՍԴՀԿ Կենտրոնական Վարչության Ատենապետ ընկեր Հակոբ Տիգրանյանի ներկայությամբ: Նախատեսված է Հնչակյան կուսակցության հանդիպումը Ուրուգվային  իշխանությունների հետ: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ