09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Երբ շրջանառությունից կհանվեն աշխատանքային գրքույկները

Գործատուների միությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ քննարկել է Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները և դրական եզրակացություն տվել: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին: Մակարյանի խոսքով՝ կարևորագույն փոփոխությունն աշխատանքային գրքույկի վերացումն է, ինչը չի հանգեցնի տեղեկատվական պակասի, ինչի մասին ահազանգում են քաղաքացիները:

Ըստ նրա՝ միացյալ էլեկտրոնային բազան լուծում է բոլոր խնդիրները, արդեն բոլոր զարգացած երկրներն անցել են այս համակարգին, ադյ թվում և մեր հարևան Վրաստանը: Անդրադառնալով մեկ աշխատանքից մյուսի անցնելու հարցին՝ նա ընդգծեց, որ այսօր աշխատանքի են ընդունվում գիտելիքների, ռեզյումեների հիման վրա, ոչ թե աշխատանքային գրքույկի, իսկ հաշվառումները էլեկտրոնային տարբերակով պահվում են. «Աշխատանքային գրքույկի չլինելը տեղեկատվական պակաս չի առաջացնելու»:

Հայաստանի գործատուների միության նախագահը տեղեկացրեց, որ աշխատանքային գրքույկները կիրառությունից վերջնական դուրս կգան 2017 թվականից:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ