01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավանդների երաշխավորման չափի հնարավոր հետևանքները

ՀՀ Ազգային ժողովը նախորդ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է Միքայել Մելքումյանի, և ուրիշների կողմից ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

 

Նախագծով առաջարկվում է երաշխավորված ավանդների չափը բարձրացնել 2.5 անգամ, այսինքն դրամային բանկային ավանդների երաշխավորված չափը բարձրացնել մինչև 10 մլն. դրամ, իսկ արտարժութային բանկային ավանդների երաշխավորված չափը բարձրացնել մինչև 5 մլն. դրամ:

 

Բացի այս նախագծից «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել նաև ՀՀ Կառավարությունը:

 

Ըստ այդ նախագծի կանոնակարգում է մտցվում ավանդների վերադարձելիության  կարգի, ձևերի և ժամկետների մեջ: Եթե նախկին օրենսդրությամբ ավանդների  վերադարձը կարող էր ձգձգվել մինչև 1 տարի, ապա նախագծով առաջարկվում է այդ ժամկետը կրճատել մինչև 20 օր` 2016-2018թթ. համար, այն աստիճանաբար նվազեցնելով մինչև 7 օր` 2023թ.: Նախագծով նաև առաջարկվում է երկարաձգել այն առավելագույն ժամանակահատվածը, որի ընթացքում ավանդատուն կարող է հատուցման պահանջ ներկայացնել` ներկայիս 1 տարվա փոխարեն սահմանելով 3 տարի:

 

Այս փոփոխություններով հնարավոր կլինի ապահովագրել ֆիզիկական անձանց ավանդների մոտ 95%-ը, իսկ գումարային առումով մոտ 40%-ը ներկայիս 25%-ի փոխարեն: Ներկայում ավանդների մեծ մասի չափը մոտ է ավանդների երաշխավորման չափին, այսինքն ավանդատուները փորձում են իրենց ռիսկերը առավելագույնս ապահովագրել, ինչը նշանակում է, որ երաշխավորման չափի ավելացումը ավանդների նոր մուտքեր կապահովի և կնվազեցնի ավանդների արտահոսքը երկրից: Այն նաև կբարձրացնի բնակչության վստահությունը բանկային համակարգի նկատմամբ և կնպաստի ներդրումային ակտիվությանը: Սրա արդյունքում հնարավորություն կստեղծվի ավելացնել բնակչությանը տրամադրվող վարկերի ծավալները:

 

Այս փոփոխությունը չի ազդի ավանդների երաշխավորման հիմնադրամի մեջ բանկային մուտքերի չափի ավելացման և չի  հանգեցնի ավանդների երաշխավորման հիմնադրամի ծանրաբեռնվածության, քանի որ հիմնադրամը ունի բավականին ռեսուրսներ այս ամենին դիմակայելու համար (հիմնադրամի ստեղծման պահից ավանդների փոխհատուցման դեպքեր չեն գրանցվել):

 

Այս փոփոխությունը շատ կարևոր է դրամական միջոցների արտահոսքը նվազեցնելու համար, սակայն այդ խնդրի լուծման համար կա մեկ այլ շատ կարևոր հարց, դա իրավաբանական անձանց ավանդների երաշխավորումն է: Դրա բացակայության արդյունքում ՀՀ ռեզիդենտների կողմից ՀՀ առևտրային բանկերում ներդրված ավանդների միայն 19% են կազմում ձեռնարկությունների կողմից ներդրված ավանդները, իսկ ժամկետային ավանդները միայն 7%-ը:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ