Հայաստանի գոմիկները համագործակցում են թուրք գոմիկների հետ.Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է.
«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանն լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի սեռական փոքրամասնությունների աջակցությանը, որը կատարվում է Արեւմուտքից, ասաց` անում են ամեն ինչ` Հայաստանում բնական աճը չապահովելու համար:
«Այսօր հակամարտություն կա ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ, որից անմասն չի մնում մեր երկիրը: Չմոռանանք մեր հարեւան երկրների` Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին, որոնք հետաքրքրված չեն մեր երկրի բարգավաճմամբ»,- կարծում է Բոշյանը:
Արման Բոշյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ԼԳԲՏ համայնքը Թուրքիայի ԼԳԲՏ համայնքի հետ է համագործակցում, ավելին` նախորդ տարի անգամ ԼԳԲՏ համայնքը կոչ էր անում ներել թուրքերին, մոռանալ ցեղասպանությունը:
Արման Բոշյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը երկու տարի առաջ կայացրեց մի որոշում, ըստ որի`գենդերային օրենքը վտանգավոր է: «Գենդերը կապ չունի տղամարդու եւ կնոջ իրավահավասարության խնդիրների հետ: Բայց մինչ օրս կառավարությունը գենդերի մասին օրենքի փոփոխված տարբերակը չի ուղարկել ԱԺ»,- հավաստիացրեց ՀԿ-ի նախագահը:
Սեպտեմբերին Հայաստանում, Արման Բոշյանի խոսքով, պատրաստվում են ընդունել օրենք, որն օրինականացնում է ընտանիքի նոր բանաձեւը` երկու նույն սեռի կամ երկու տարբեր սեռի անձանց սեռական հարաբերությունները կոչվում է ընտանիք: Ընդ որում` երեխաներին, որպես խանգարող հանգամանք, կարող են հեռացնել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: