24 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Լավ քեֆ են արել . Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ»- ի տեղեկություններով՝ շաբաթ օրը Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական էլիտայի գլխավորությամբ Մոսկվայում մասնակցել է հայտնի հայ միլիոնատեր, «Ավալոն» ընկերության սեփականատեր, ՌԴ-ում «Մերսեդես» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ, ՌԴ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կամո Ավագումյանի որդու հարսանիքին:

Ըստ լուրերի՝ նրա որդին ամուսնացել է Մոսկվայի գլխավոր ուռոլոգ Արամայիս Կամալովի դստեր հետ:

Սերժ Սարգսյանը` ՀՀԿ-ականների հետ նախագահական ինքնաթիռով մեկնել է Մոսկվա, քեֆ արել եւ վերադարձել Հայաստան: Մեր տեղեկություններով՝ հարսանեկան արարողությանը ներկա է եղել նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանում ստանալ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից, բայց նա ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի: Իսկ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց: 

Ի դեպ, Կամո Ավագումյանի որդիներից մեկը վերջերս ամուսնացել է Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի աղջկա հետ: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ