25 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Հպարտ եմ Շահենովս. Ռուզաննա Բադալյան

Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է որդու արարքին.

Երեկվա ակցիայից հետո որոշեցի գեթ մեկ անգամ անհամեստ լինել։ Ես հպարտ եմ Շահենովս։ Չեմ ասի, թե իդեալական մարդու կերպար է, բայց նրա մեջ կայացել է ամենակարևորը՝ նպատակասլաց, սկզբունքային, արժանապատիվ, խիզախ, անկոտրում, հայրենասեր քաղաքացին։ 
Մեկ անգամ (նոյեմբերի 5-ին) ոստիկանությունում հայտնվելուց և դաժան ծեծի ենթարկվելուց հետո շատ դժվար է գնալ քայլի՝ հստակ գիտակցելով, որ նորից հայտնվելու ես տմարդի հրեշտակի կերպարանքով հրեշների ձեռքը, ինչպես նաև հաշվի չառնել, որ պայմանական դատվածության մեջ է, և շատ հեշտությամբ կարող էր փոխվել նրա խափանման միջոցը։ 


Երեկ շատ ուշ իմացա (Շահենը սկզբում ուղղակի լռում էր), որ ոստիկանություն տանելու ճանապարհին անմարդկային չարչարանքների են ենթարկել՝ ձգտելով ակնհայտ բռնության հետքեր չթողնել։ Միակ հետքը փշալար հիշեցնող ձեռնաշղթաների քերծվածքներն են։ Իրենց ապաշնորհության, ոչ պրոֆեսիոնալ լինելու գիտակցման արտահայտումն է եղել Շահենի հանդեպ նման փոքրոգի, վայրագ վերաբերմունք ցուցադրելը։ Կարճ ասած՝ ԱԲԻԺՆԻԿ։ 
Հ․Գ. Փոքրիկ խորհուրդ ծնողներին։ Մի՛ խեղաթյուրեք ձեր երեխաներին, մի՛ կոտրեք նրանց մեջ անհատին, մի՛ դարձրեք նրանց զոմբի։ Թույլ տվեք նրանց զգալ մարդ լինելու բերկրանքը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ