29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Իշխան Զաքարյանի հրավերով

Հունիսի 10-13-ը ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրավերով Հայաստանում է եղել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամիմի ղեկավարած պատվիրակությունը:

Այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմինների հարաբերությունների զարգացման օրակարգում ընդգրկված մի շարք կարևորագույն հարցեր: 2016թ. գարնանը տեղի է ունենալու Բարձրագույն վերահսկիչ մարմինների համաշխարհային կազմակերպության (ԻՆՏՈՍԱԻ ) 22-րդ համագումարը, որի ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամիմին ընտրվելու է ԻՆՏՈՍԱԻ-ի նախագահ` երեք տարի ժամկետով: Երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ԻՆՏՈՍԱԻ հանձնաժողովներից մեկի հաջորդ նիստը Հայաստանում անցկացնելու հետ կապված խնդիրները:

Այցի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն վերահսկիչ մարմնի պատվիրակության անդամները եղել են Ջերմուկ քաղաքում, այցելել մի շարք արդյունաբերական գործարաններ, ինչպես նաև աշխարհի ամենաերկար` «Տաթեւի թեւեր» կոչվող ճոպանուղին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ