19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Շատ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած»

«Հանրապետության նախագահն իր կարծիքն արդեն արտահայտել է, ԵՏՄ առաջնորդներն իրենց կարծիքներն արտահայտել են, մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանը պետք է խորացնի իր հարաբերությունները ԵՏՄ շրջանականերում, և ՀՀ-ի համար տնտեսական առումով շահեկան է վեց միլիոնանոց ղրղզական շուկան»,-այսօր Ազգային ժողովում արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրից, որ քննարկվում է ԱԺ-ում: «Մենք վեց միլիոնանոց շուկայում ունենք լուրջ անելիք»,-նկատեց նա:

Ըստ նրա՝ պետք է անել ամեն ինչ, որ հայկական արտադրանքը հետաքրքիր դառնա այս շուկային: Անդրադառնալով նախորդ ելույթներին, երբ ընդդիմադիր պատգամավորները խոսում էին ԵՏՄ-ին միանալու վնասների մասին՝ Շարմազանովն ասաց. «Դեժավյու էր, մարդիկ ներկայացրին իրենց կարծիքը, բայց քանի որ ռեվիզիա տեղի ունեցավ, ես էլ իմ կարծիքը ներկայացնեմ»: 

ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ ՀՀ-ի միանալաը ԵՏՄ-ին արդարացված էր, ՀՀ-ն մեծ տնտեսական շահեր ունի այս միությունից: «Արդարացված էր Հայաստանի մուտքը ԵՏՄ:

Հիմա սպասումների մասին: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք այս աշխարհից չենք, 2013-ին էլ քնել ենք ու տեղյակ չենք՝ այդ ընթացքում աշխարհում ինչ է տեղի ունեցել: Հարգելի՛ բարեկամներ, մեր տարածաշրջանը, հետխորհրդային տարածաշրջանը, եթե կուզեք, եվրասիական միության տարածաշրջանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, և դրանք ուղղակիորեն չեն կարող իրենց բացասական ազդեցություն չունենալ»,-շեշտեց Շարմազանովը: 

Նրա խոսքով՝ պետք է աշխատել, այլ ոչ թե նստել թախտին, սպասել բախտին, իսկ հեքիաթներն էլ պատմել ժամը տասից հետո երեխաներին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ