28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինձ համար ամենասկզբից էլ պարզ էր»

«Կատարումը հավանել եմ, իհարկե, բայց ինձ համար ավելի հոգեհարազատ էր Լատվիայի և Բելգիայի ներկայացուցիչների երգերը, որովհետև մոդայիկ էր, նորաոճ էր Լատվիայի տարբերակում, Բելգիայի կատարումը այս ժամանակի հետ քայլող երգ էր»,-Henaran.am-ի հետ զրույցում իր Եվրատեսիլի վերաբերյալ տպավորություններով կիսվեց երգիչ, հումորիստ Արամ MP3-ը: Ինչ վերաբերում է հաղթող երգին, նա ասաց, որ դ ամիանշանակ հիթ էր, իսկ շվեդները միշտ աչքի են ընկնում երգ գրելու իրենց հմտությամբ:

«Ինձ համար ամենասկզբից էլ եռյակը պարզ էր, միայն Ռուսաստանը չէի հաշվել»: Դիտարկմանը, թե կարող ենք ասել, որ ամեն տարի Եվրատեսիլում միշտ հիթն ու շոուն են հաղթում, նա ասաց. «Ոչ, երգը շատ կարևոր է, կոնկրետ այս հաղթող երգը շատ հիշվող երգ է կրկներգով, իհարկե, ավելանումէ  նաև հիշվող շոուն ու դա տպավորություն է թողնում: Տղան լավ երգեց, լավ շոու էր, բոլոր պարագաներով դրական էր, ոչ մի բան չկար, որ չհաղթեր, ինձ համար սպասված էր այդ հաղթանակը: Մինչ Եվրատեսիլն էլ խոսում էին նրա հաղթանակի մասին»,-եզրափակեց Արամը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ