13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու է գաղտնի պահվում. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ անսպասելի մեկնել է արտերկիր: Իսկ ամենաուշագրավն այն է, որ այդ այցի մասին պաշտոնապես ոչինչ չի հրապարակվում: «ժողովուրդ»-ի հարցին, թե որտեղ է ՀՀ վարչապետը, ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից այսպիսի պատասխան տվեցին.

«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկօրյա մասնավոր այցով մեկնել Է արտերկիր»: Նկատենք, որ հենց այս այցի համար Էր, որ Կառավարության նիստի օրը հինգշաբթիից տեղափոխվեց չորեքշաբթի: Իսկ թե ինչ Է թաքնված այդ «մաս­նավոր այցի» մեջ, եւ ինչու է գաղտնի պահվում անգամ, թե որ երկիր է նա մեկնել, պարզ չէ:

Բայց թերթին լուրեր հասան այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը Մոսկվա է մեկնել էլէներգիւսյի սակագնի բարձրացման շուրջ ռուսական կողմի հետ ինչ-ինչ հարցեր պարզելու համար: Բայց կողմերը նախընտրել են այդ հանդիպումը ոչ պաշտոնական ֆորմատով կազմակերպել’ավելորդ ուշադրություն չգրավելու համար:

Հիշեցնենք, մայիսի 26-ին ՀՀ-ում էր գտնվում ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, որը հանդիպեց նաեւ Սերժ Սարգս­յանի հետ ու, հավանաբար, կիսատ հարցեր են մնացել, որոնք պարզելու համար վարչապետը ՌԴ մեկնեց:

Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ