03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Միայն առաջնագծում վիրավորված զինվորնե՞րը կկարողանան բուժվել արտերկրում, թե՞ բոլորը»

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի» քննարկմա արտահայտվեց, նա նախ նշեց, թե «նախանձախնդիր գործ է արվել», սակայն ավելացրեց, որ կցանկանար  առանձնացնել մի շարք խնդիրներ:

«Մասնավորապես կցանկանայի առանձնացնել այն անձանց շրջանակը, թե ում նկատմամբ կարող է կիրառելի լինել այս օրինագիծը: Արդյո՞ք միայն այն զինծառայողները, որոնք վնասվածք կամ խեղում ստացել են առաջնագծում ծառայողական պարտականություն կատարելիս, թե պետք է տարածվի բոլոր զինծառայողների նկատմամբ, ովքեր  ստացել են զինվորական պարտականության ժամանակ վնասվածք կամ խեղում»,- նշեց Նահապետյանը:

Ինչը կապված է ֆինանսական հնարավորության հետ հակադարձման ենթակա է, այս առումով պատգամավորը եզրակացնում է.«Բայց եկեք հասկանաք, թե տարեկան  կտրվածքով քանի անձի նկատմամբ կարող է կիրառվել: Ոչ պաշտոնական տվյալներով ծառայողական պարտականություններ կատարելիս նման շեղում կամ վնասվածք նախորդ տարիների վիճակագրությամբ ստանում է 15 զինծառայող, որոնցում բավական թիվ են կազմում ոչ առաջնագծում  վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները»:

Պատգամավորը կրկին ոչ պաշտոնական տվյալներ հրապարակեց, թե արտասահմանյան երկրներում նման բուժօգնություն ցուցաբերելու համար ինչքան գումար կպահանջի.

 «150 հազար ԱՄՆ դոլար գումար, եկեք այս թվական տվյալները հիմք ընդունելով՝ փորձենք գնահատել, արդյոք պետությունն այսօր ի վիճակի է իր վրա վերցնել այդ պարտականությունը և ապահովել մեր զինծառայողների բուժման կազմակերպումը արտասահմանյան երկրներում, եթե իսկապես անհնարին է այդպիսի օգնություն  ցուցաբերել տեղում»,-հավելեց Նահապետյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ