30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը հանդիպեց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի հետ: Ողջունելով հյուրին` քաղաքապետը, հատկանշելով հայ-սիրիական հարաբերությունների բարձր մակարդակը, հույս է հայտնել, որ Սիրիայում իրավիճակի կայունացումը կնպաստի նաև հետագայում երկու մայրաքաղաքների միջև կապերի ակտիվացմանը։

«Հայ–սիրիական հարաբերությունների զարգացման համատեքստում մենք կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի, ինչպես նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը և պետք է արձանագրենք, որ նաև Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան միջև է համագործակցությունը եղել իսկապես արդյունավետ ու կառուցողական: Եվ համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխգործակցության համար ու մշտապես պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում աջակցել Սիրիայի դեսպանությանը»,- ընդգծել է քաղաքապետը։

Կարևորելով Երևանում բնակվող սիրիահայերի խնդիրների լուծմանն ուղղված քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ դրանք լինելու են շարունակական:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ