16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բյուջեից դոտացիների մեծ մասը տրամարվում են Երևանին, մեր երկիրը դարձնում ենք՝ մայրաքաղաք. Է. Մարուքյան

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին անգամ բարձրացրեց համայքների դոտացիա տրամադրելուն: «Դոտացիաների հիմական մասը բաժին է ընկնում մայքրաղաքին: Մայրաքաղաքի զարգաման դեմ որևէ բան չունեմ, բայց մեր երկիրը դարձնում ենք՝ մայքաղաքաք»,-ասաց նա: Ըստ պատգամավորի՝ մարդկանց մտածողության մեջ է փոփոխություն եղել, ովքեր Հայաստանը Երևան են հասկանում: «Սա լուրջ խնդիր է, եթե դոտացիաները չբաշխվեն այն ձևով, ինչպես պետք է, կունենանք այն, որ բնակչություն չի մնալու մարզերում: Ապրելու համար աուրա չի ստեղծվում»,-ասաց նա:

Մարուքյանը տեղյակ էր, որ «Համահերթեցման ամսին» օրենքի փոփխության նախագիծ է մշակվում և նշեց, որ այս օրենքը պատրասատելիս բաշխման չափանիշերը պետք է վերանայվեն: Հարցին պատասխանեց ՏԿԱԻՄ նախարար Ամեն Երիցյանը, ով նշեց, որ «Համահարթեցման մասին» օրենքը գրվել է 18 տարի առաջ և իր առջև դրված խնդիրները կատարել է, սակայն այժմ պետք է լինեն փոփոխություններ: «Այդ հարցն արդեն քննարկվում է և մի քանի ամսից՝ հավանաբար սեպտեմբեր, հոկտեմբերին ձեր դատին կներկայացնեն այն:

Մեծ աշխատանք է իրականացվել և համահերթեցումն արդեն նայում ենք ըստ համայքների: Խմբավորել ենք, թե որտեղ ինչ գործոններ են ներդրվելու»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Երևանին տրվող գումարներին, պա ըստ նրա՝ դրանք տրվում են համապատասախան բնակչության քանկի: «Օրենքը պարտաստ է կներկայացնենք ձեր դատին, արմատական մոտեցումներ կան, համայքների , մարզերի հետ ենք աշխատել և նոր օրենքը համահունչ կլինի աշխատանքներին»,-ասաց նա: Ի դեպ, Մարուքյանը նաև նշեց, որ պետք է ի լուր քաղաքացիների հայատարել, որ էլեկտրաէներգիայի գինը բարձացնողը խորհրդարանը չէ, ինչպես շատերի մոտ է տպավորություն ստեղծվել, որ խորհրդարանն է հաստատում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ