Կնվազեցվի «Որոտանի ՀԷԿՀ»-ի կապիտալը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց` «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված փոխառությունների չափով` 17968,8 մլն դրամով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության՝ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ընդունելությունների տուն» և «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունների «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ների հանդեպ փոխառությունների պարտավորությունների մարման նպատակով կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ընդունելությունների տուն» և «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունների գծով համապատասխանաբար՝ 9090,9 մլն դրամ, 5422,5 մլն դրամ, 1546,3 մլն դրամ, 1580,6 մլն դրամ և 328,5 մլն դրամ անվանական արժեքներով դեբիտորական պարտքերի (դրամական փոխառություններ)՝ ընդամենը 17968,8 մլն դրամ հաշվեկշռային արժեքով պահանջների իրավունքներով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմuերի մարման միջոցով` oրենuդրությամբ uահմանված կարգով` համապատաuխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը: