Թանկ գազի ու ավելի թանկ լույսի դեմ. անցնենք արևային էներգիային

Մաքուր էներգիա հասարակական կազմակերպության փոխնախագահ Հայկ Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց էներգիայի ստացման այլ աղբյուրներ, որոնք կարող են գազի գնի թանկացման պայմաններում այլընտրանք լինել: Այդպիսի աղբյուր են արևի և քամու էներգիան:
«Քամու էներգիայի առումով Հայաստանի պոտենցիալը կազմում է 10 հազար մգվ, որը ատոմակայանի արտադրած էներգիայից տաս անգամ ավել է: Մաքսիմալ էֆեկտիվության համար հողմակայանները պետք է կառուցվեն լեռնայի բարձր շրջաններում, որոնց շինարարությունը բարդ գործ է»,-նշեց նա` հավելելով, որ Հայաստանում միայն Պուշկինի լեռնանցքում է գործում հզոր հողմակայան:
Խոսելով արևի էներգիայի մասին` մասնագետը հայտնեց, որ այս առումով Հայաստանը աշխարհի լավագույն ռեգիոններից մեկն է: «Հայաստանը 80% լուսավորում ունի արևից, ինչը ավելին է, քան Եվրոպայում»:
Դիտարկմանը, թե արևի էներգիայի կիրառումը ծախսատար է և ոչ ձեռնտու, Հայկ Խաչատրյանը պատասխանեց.«Եթե նայենք կարճաժամկետ պայմաններում, ապա այո, սակայն հեռանկարում դա է լինլեու այլընտրանք օրեցօր բարձրացող գազի գնի պայմաններում»:
Ըստ նրա՝ արևի էներգիայի մասայական կիրառման արդյունքում հնարավոր կլինի խնայել 60-70% էներգիա: