23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնն ընդլայնվում է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ««Սասնա տուն» քաղաքացիական հասարակության զար­գացման աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը` ս. թ. ապրիլ ամսից անցկացնում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը:
Փառատոնն առաջին անգամ իրականացվել է 2011 թվականին` Արագածոտնի մարզի Ուջան համայնքում, հաջորդ տարիներին` Իրինդ և Ներքին Բազմաբերդ համայնքներում:
Փառատոնի նպատակն է նպաստել ազգային, ավանդական, հոգևոր-մշակու­թային արժեքների ճիշտ ընկալմանն ու գիտակցմանը, դրանց
տա­րածմանն ու պահպանմանը:

Այն կարևորվում է նաև նրանով, որ Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Այս տարի «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը ներառում է էպոսասացության մրցույթ և շարադրությունների օլիմ­պիադա: Հաղթողները հանդես կգան փառատոնի եզրափակիչ միջոցառմանը, որը տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում` միտված լինելով այն դարձնել էպոսի կենսունակության և հանրահռչակման մշակութային տարածք:

Այս տարվա նորարարությունն այն է, որ առանձին միջոցա­ռումներ կանցկացվեն նաև ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ