05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հանձնաժողովի նախագիծը

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի «Էլեկտրական էներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակում իրականացվող ներդրումների մասին նախագիծը: 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին կնքված վարկային համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջև 2015 թվականի փետրվարի 2-ին կնքված ենթավարկային համաձայնագիրը (այսուհետ` Ենթավարկային համաձայնագիր), որոնց շրջանակներում ներգրավված՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի հուսալիության բարձրացմանը և թողունակության մեծացմանն ուղղված 40 000 000 (քառասուն միլիոն) ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրումները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության միջնորդությամբ ստացված արտոնյալ վարկային միջոցների հաշվին իրականացվող ներդրումներ և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ժդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի հուսալիության բարձրացմանը և թողունակության մեծացմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ներգրավված միջոցների` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից 40 000 000 (քառասուն միլիոն) ԱՄՆ դոլար գումարի չափով տրամադրված վարկի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ՆԱԽԱԳԻԾ պետական բյուջեից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը հնարավոր համաֆինանսավորվող գումարների վերադարձը կապահովվի էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի հաշվարկում դրանց սպասարկման և մարման ծախսերը ներառելու միջոցով`ըստ Ենթավարկային համաձայնագրում ամրագրված պայմանների: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ