Գալուստ Սահակյանը «սաղին» տեղը դրեց

Գլխավոր դատախազության 2014 թ-ի զեկույցին արտահերթ ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով հայտարարեց, թե չկարողացավ զսպել իրեն, որ ելույթ չունենա, որովհետև ասելիք կա:
ԱԺ նախագահը նշեց, որ թե զեկուցողը , թե հարցեր տվողները մեկ միտում ունեն՝ դատաիրավական համակարգի բարեփոխումներ:
«Այդ առումով սա մասշտաբային քննարկում էր, բոլոր հարցերին զեկուցողը պատասխանեց, պարզապես մենք չկարողացանք տարբերել հաղորդումն ինչ է, հաշվետվությունն ինչ, նույնիսկ քաղաքական մեծամասնության կողմից միտումներ զգացվեց մի քիչ էլ քննադատել կողքից, որ մենք էլ ենք ինչ-որ բան անում, մի առումով պատգամավորներից մեկը հարց ու պատասխանի ժամանակ հետևյալ խոսքն ասեց՝ եթե հարցեր ունեք, ձեր թիմն է, գնացեք ձեր ներսում հարցեր տվեք, այսքանով ցուցադրականությունը վերաբերում էր ոչ միայն ընդդիմությանը, այլև քաղաքական մեծամասնությանը»,- ասաց Սահակյանը և նկատեց. «Պարոն Փաշինյանը ժպտում է»:
ԱԺ նախագահը շարունակելով նկատեց, որ երկրի դատաիրավական համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի:
ԱԺ նախագահի ելույթից հետո պատգամավորները սկսեցին ծափահարել, և նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Տեսնում եք պարոն Սահակյան, Ձեր ելույթին ծափահարում է և քաղաքական մեծամասնությունը, և ընդդիմությունը, հազիվ մի տեղ միասնական են»: