23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գյուղնախարարը Հռոմում է

Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առանձնազրույցներ էունեցել Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի, Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջաթիի, Իտալիայի  գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարար ՄաուրիցիոՄարտինայի և այլ պաշտոնատար անձանց  հետ: Քննարկվել են  երկկողմ  հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Առանձնազրույցի ժամանակ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը Հայաստանի գյուղատնտեսության նախարարին հրավիրել էՎրաստանի Հանրապետություն: Իսկ Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ առանձնազրույցի ժամանակ Հայաստանի Հանարպետության գյուղատնտեսության նախարարը վերահաստատել է Հայաստան այցելելու մասին իր հրավերը:

Հռոմում ընթացող ՄԱԿի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի 39-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել նաև ՊԳԿ գլխավոր տնօրենի ընտրությունը, որի արդյունքներով  վերընտրվել է գործող տնօրեն Գրացիանո դա Սիլվան:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը  ՀՀ Նախագահի և վարչապետի անունից  շնորհավորել է ՊԳԿ գլխավոր տնօրենին վերընտրվելու կապակցությամբ և նրան հրավիրել է   Հայաստան: Ի պատասխան ՊԳԿ նորընտիր գլխավոր տնօրեն  Գրացիանո դա Սիլվան նշել է, որ այս տարի անպայման կայցելի Հայաստան: 

 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ