Գան թե՞ չգան

Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուշադրությունը հրավիրեց մայիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից ընդունված մի որոշման վրա, որով արգելվել է ֆրանսահայ գործիչ Շանթ Ոսկերչյանի մուտքը Հայաստան:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ սփյուռքահայ գործիչը ՀՀ-ում լինելու իրավունք է ունեցել: «Բայց մարդուն փաստացի արտաքսել են, ինչը հակասում է ձեր կողմից շրջանառվող «արի տուն» կարգախոսին, հիմա մարդիկ գա՞ն, թե՞ չգան»,-հարցհնչեցրեց ընդդիմադիր պատգամավորը:
Գալուստ Սահակյանը նշեց, որ խնդրի մասին տեղեկացված չէ: