04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթն անցկացվում է «ջութակ» մասնագիտությամբ

 

Հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը` «ջութակ» մասնագիտությամբ։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ով հանդիսանում է նաև մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ: 

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով:

Մրցույթի 1-ին փուլին կմասնակցեն 17 երկրի՝ 25 երիտասարդ ջութակահարներ։ Երաժիշտները ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Ավստրիան, Բելառուսը, Էստոնիան, Իրանը, Լիբանանը, Կորեան, Ղազախստանը, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Չինաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Վենեսուելան, Ֆրանսիան։ Մասնակիցների այդչափ մեծ թիվը պայմանավորված է ինչպես ներկայացված դիմումների քանակով, այնպես էլ՝ երաժիշտների աննախադեպ բարձր կատարողական մակարդակով:

 Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը։ Ժյուրիի կազմում են անվանի երաժիշտներ՝ Իգոր Պետրոշևսկին (Մեծ Բրիտանիա), Սերգեյ Կրավչենկոն (Ռուսաստան), Ինո Մերկովիչը (Խորվաթիա), Վլադիմիր Լանցմանը (Կանադա), Պաոլո Պետրոչելին (Իտալիա), Թոնգ Վեիդոնգը (Չինաստան)։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ վերջինիս գոյության ողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:

Այս տարի` մայիսի 8-ին, Իտալիայում տեղի ունեցած Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժաղովի շրջանակում կայացվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին վերաբերող երկու նշանակալի որոշում. նախ`  ֆեդերացիայի բոլոր անդամների միաձայն որոշմամբ, 2016 թվականին Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կհամալրվի ևս մեկ մասնագիտությամբ՝ դիրիժորություն, ինչպես նաև՝ ֆեդերացիայի 2016 թվականի գլխավոր վեհաժողովը տեղի կունենա Հայաստանում։

Ս. թ. հունիսի 6-ին, ժամը 12:30-ին, Արամ Խաչատրյանի տուն- թանգարանում, Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի նախագահ, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանը, ժյուրիի նախագահ Էդուարդ Թադևորսյանը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, մրցույթի գլխավոր հովանավոր «Յուքոմ» ընկերության մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Աշոտ Բարսեղյանը։

Ասուլիսից հետո տեղի է ունեցել մրցույթի մասնակիցների վիճակահանությունը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ