18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ էր «արտասվում» Բիբինը`գաղտնիքը բացվեց.Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանություն թերթը գրում է.

Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այդ ընկերության հայաստանյան սեգմենտի (այսինքն՝ ՀԷՑ-ի) շահույթն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 65,3 տոկոսով եւ 3,4 մլրդ ռուբլուց հասել 5,7 միլիարդի:

«ՉԻ». Փաստորեն՝ մինչ ՀԷՑ-ի տնօրեն Բիբինը Հայաստանում հոնգուր-հոնգուր լաց է լինելում ու բողոքում, որ վնասով է աշխատում, նրա վերադասը Մոսկվայում հրապարակում է պաշտոնական թվերը՝ այդ ընկերության հասույթը Հայաստանում առաջին եռամսյակում կազմել է մոտ 102 մլն դոլար (օրական 1,1 մլն): Ուշադրություն դարձրեք՝ պաշտոնապես այդ աճը բացատրվում է նրանով, որ նշված ժամանակահատվածում հայկական դրամը ռուսական ռուբլու նկատմամբ կտրուկ արժեւորվել է:

Մինչդեռ Հայաստանում ՀԷՑ-ի ղեկավարությունը ցանկանում է էլեկտրաէներգիան թանկացնել հենց այն պատճառով, որ ռուբլին արժեզրկվել է (մինչդեռ դա միայն ավելացնում է ընկերության շահույթը՝ չէ՞ որ բնակչությունը հոսանքի համար ոչ թե ռուբլով է վճարում, այլ՝ դրամով):
Հետաքրքիր է՝ ՀԵՑ-ի ղեկավարությունը ծանո՞թ է իր իսկ վերադասի հրապարակած թվերին, թե՞ պարզապես իրական 1,1 մլն դոլարը քիչ է համարում:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ