05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Խոշոր տուգանք.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը միայն մեկ ամսում՝ 2014 թվականի փետրվարին, ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ ընդհանուր հաշվով 500 հազար դրամ տուգանքի վճարման կարգադրություն է ներկայացրել դատարան: Ամեն անգամ վճարման կարգադրությունը դատարան ներկայացնելուց ու դատավորի կողմից բավարարվելուց հետո Առաքել Մովսիսյանը վճարել է պահանջվող տուգանքը:

 Նշենք, որ տուգանքներից մեկի չափը 250 հազար դրամ է։ Նման մեծ չափի տուգանք հիմնականում նախատեսված է այն դեպքերում, երբ վարորդը ավտոմքենան վարել է հարբած վիճակում կամ էլ արագության թույլատրելի սահմանը գերազանցել է 50 կմ/ժ և ավել: Առավել հավանական է, որ տուգանքները արձանագրվել են արագաչափերի կողմից:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ