15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ազգային տարազների ցուցադրություն՝ մայրաքաղաքի սրտում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում Ազգային պատկերասրահի կամարակապ նախասրահում  տեղի է ունեցել Արամ Նիկոլյանի նոր՝ «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուի ցուցադրությունը:

Ազգային մշակութի ինքնատիպությունն ու խառնվածքն արտահայտող մասնիկներով ստեղծած նմուշները լրացվել են Ուրֆայի ոսկեթել և արծաթաթել ասեղնագործություններով: 36 կտոր հագուստից բաղկացած ցուցադրությանն առանձնահատուկ ուշադրության են արժանացել երևանյան տարազների հիմքով կարված զգեստները: Երեկոյի ընթացքում ներկայացվել են նաև Տերյան մշակութային կենտրոնի վերականգնած տարազները:

Արամ Նիկոլյանի խոսքով՝ ցուցահանդեսի գլխավոր նպատակը ազգային հագուստը նոր մոտեցումներով, նաև առօրյա կյանքում կիրառելի դարձնելն է:

«Երևանի քաղաքապետարանի հետ այս նախաձեռնությունը կարևոր եմ համարում մայրաքաղաքի մշակութային ամառային առօրյան առավել հետաքրքիր ու հագեցած դարձնելու առումով: Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար ու վստահ, որ մեր համագործակցությունը լինելու է շարունակական», – նշել է դիզայները:

Ցուցադրությանը ծանոթանալու հնարավորություն են ունեցել նաև Հանրապետության  հրապարակում հավաքված երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ