29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վերելակը շահագործվել է առանց դռների

ՀՀ ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ հունիսի 4-ին գրանցված ողբերգական միջադեպի վերելակը /երեխայի գլուխը մնացել էր վերելակի դռների արանքում, ինչի արդյունքում փոքրիկը մահացել է-հեղ./ մարդկանց տեղափոխման համար նախատեսված չի եղել․

«Այդ վերելակը շահագործվել է՝ առանց դռների, դա կոպիտ խախտում է։ Եթե վերելակը մարդկանց տեղափոխման համար է, ապա այն պարտադիր պետք է դռներ ունենա։ Նման սարքավորումը վերելակ կոչվելու, հետագայում էլ որպես վերելակ շահագործվելու իրավունք չունի։ Այժմ պետք է պարզել, թե ով է այդ վերելակը տեղադրել, եւ ինչ նպատակով է այն շահագործվել։»։

Հիշեցնենք, երեկ Երևանի Բեկնազարյան փողոցի սեփական տներից մեկում վերելակի արգելափակման հետևանքով մահացու վնասվածք էր ստացել 5-ամյա երեխա: Դեպքի առթիվ քննչական կոմիտեն նյութեր է նախապատրաստում: Խոսելով դեպքի մանրամասների մասին Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ երեխան խցիկի շարժման ընթացքում մնացել է երկրորդ եւ երրորդ հարկերի արանքում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ